Հակոբ Արշակյանի կոչով դահլիճը ծափահարեց կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրենին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշոտ Հովհաննիսյանը գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք», որտեղ նա խոսում է Հայաստանի՝ դեռ խորհրդային ժամանակներից թվայնացման ճանապարհի մասին: Մենք ունեցել ենք առողջապահության առաջին թվայնացված համակարգը ԽՍՀՄ-ում, կարծում եմ՝ նաև ամբողջ աշխարհում առաջիններից ենք եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Հայաստանի համար այդ բոլոր շատ կարևոր ձեռքբերումների հեղինակը հենց Աշոտ Հովհաննիսյանն է, որն իր կյանքի բազմաթիվ վերելքներով և մարտահրավերների հաղթահարումներով այսօր Հայաստանում խոշոր հարկատուների ցանկում ներգրավված հարյուրավոր աշխատակիցներ ունեցող «Սիներջի» ընկերության հիմնադիրն է և տնօրենը: Ես կուզենամ մենք ծափողջյուններով ողջունենք Աշոտ Հովհաննիսյանին: Բոլորիդ կոչ եմ անում, մանավանդ բիզնեսի ներկայացուցիչներին ու երիտասարդներին անպայման ձեռք բերել և կարդալ Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը»,- ասաց նա:
Նշենք, որ նախօրեին «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորվել է:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը:
Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը կալանավորվել են:
«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։
Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն մրցույթը չեղարկվել է և «Սիներջի»-ն էլ բնականաբար չի հաղթել: Բայց, ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին: Թերև, սա էլ հիմք է դարձել իրավապահների մոտ կասկածի:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.