Բելգիացի ֆերմերները փակում են սահմանային անցումները, ֆրանսիացի ֆերմերները՝ վերացնում են Փարիզի շրջափակումը
Բողոքող ֆերմերները փակել են Բելգիայի և Նիդեռլանդների միջև սահմանային անցումները։ Այս մասին հայտնում է բելգիական Soir թերթը։
«Բելգիացի ֆերմերները տեղակայվել են Նիդերլանդների հետ սահմանի մի քանի կետերում՝ շարունակելու իրենց բողոքը: Ուրբաթ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում մի քանի խցանումներ են գրանցվել Հոլանդիայի ավտոճանապարհներին, որոնք տանում են դեպի Անտվերպեն», - ասվում է Ֆլամանդական երթևեկության կենտրոնի և Նիդեռլանդների թագավորական տուրիստական ակումբի (ANWB) հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, ֆրանսիացի ֆերմերները, որոնք մի քանի օրով փակել էին Փարիզի շրջակա մայրուղիները, սկսում են վերացնել շրջափակումները այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին աջակցության նոր միջոցների մասին, ուրբաթ հաղորդում է BFMTV-ն։
Նախօրեին վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել էր Ֆրանսիայի գյուղատնտեսությանն աջակցելու մի շարք նոր միջոցառումների մասին։ Ֆերմերային արհմիությունները հայտարարեցին մայրուղիների շրջափակման վերացման մասին, սակայն ավելացրեցին, որ պատրաստ են կրկնել գործողությունները, եթե իշխանությունները չկատարեն իրենց խոստումները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 09:44
Срок содержания под стражей предпринимателя Самвела Карапетяна продлён на два месяца. Об этом сообщили члены его адвокатской команды. Такое решение принял судья Антикоррупционного суда Тигран Давтян.
-
2025-08-15 09:35
По итогам российско-американского саммита на Аляске не планируется подписание каких-либо документов, заявил журналистам пресс-секретарь президента России Дмитрий Песков, сообщает «Интерфакс».
-
2025-08-15 09:34
На сегодняшнем "суде" в Баку бывшим карабахским лидерам дали возможность задать вопросы.
-
2025-08-15 09:31
"Надгробная плита на правах армян Нагорного Карабаха": так депутат от фракции "Честь имею" Тигран Абрамян назвал опубликованный на днях проект мирного договора с Азербайджаном, парафированный главами МИД двух стран на встрече в Вашингтоне.