Последние новости

Թագուհի Թովմասյան. Ալեն Սիմոնյանը խնդիր ունի թիմի ներսում, և որոշել են պատժել նրան

«Այն բեմադրությունը, որ տեղի է ունենում էկոնոմիկայի նախարարությունում ու դրա շուրջ, ընդամնեոը ֆինանսական հոսքերի բերաբաշխման խնդիր է»,-ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման վերաբերյալ հարցին։

Նա նշեց, երկար ժամանակ մամուլում գրվում է, որ տարաձայնություններ կան Ալեն Սիմոնյանի ու իր քաղաքական թիմի միջև, հետևաբար դա ունենում է քաղաքական հետևանքներ։

«Ալեն Սիմոնյանը խնդիր ունի թիմի ներսում, և որոշել են պատժել նրան։ Շատ դատապարտելի է, որ քաղաքական հաշվեհարար են տեսնում Ալեն Սիմոնյանի նկատմամբ, բայց պատժում են նրա եղբոր կնոջը։ Սա այն կարմիր գիծն է, որ ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ չի կարելի անցնել»,-ասաց նա։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ