Последние новости

ՀՀ-ի և Ֆրանսիայի ռազմական ակադեմիաների ներկայացուցիչները քննարկել են փոխգործակցությունը

Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հյուրերը շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել պայմաններին, հնարավորություններին և ուսումնանյութական բազային։ Նրանց ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, գործունեությունն ու կրթական ծրագրերը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ քննարկվել են ակադեմիաների փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի մասնակցությամբ ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան։

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել է երկու ակադեմիաների փոխգործակցության շրջանակում Հայաստանում կրթություն ստացող ֆրանսիացի կուրսանտին և ուսանելու նպատակով Ֆրանսիա մեկնող հայ կուրսանտին:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ