Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ՈՒՆԻ ՍՏԱՐՏԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԻՆՔՆԻՆ ԴԵՌ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ ՉԷ
Բաքվի բարբարոսական վարչախմբի ծավալապաշտությանը դիմակայելու կամքի բացակայության և ակնհայտ թուլամորթության համար մեզանում որպես հիմնական «կռվան» օգտագործվում է այն, թե արհեստածին Ադրբեջանը մի շարք առումներով օբյեկտիվորեն առավելություններ ունի, այս մասին հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա ընդգծել է` ոչ ոք չի կարող ժխտել այդ առավելությունները, բայց, դրա հետ մեկտեղ, իրանագետը բերել է մի այլաբանություն։
«Խորհրդային և վաղ հետխորհրդային շրջանում բուհական որոշ «պրեստիժային» մասնագիտությունների գծով ոչ բոլոր դեպքերում, սակայն, այնուամենայնիվ, գործում էր ազդեցիկ նոմենկլատուրային ծանոթ-բարեկամ ունենալու կամ ֆինանսական հնարավորությունների միջոցով քննությունների բարդությունը հաղթահարելու առավելության կայացած մեխանիզմ։
Նման նախնական առավելություն չունենալու դեպքում ելքը մեկն էր՝ դրսևորել կամք և գիտելիքի ձեռքբերմամբ՝ սեփական ուժերով հաղթահարել բոլոր՝ նաև քննության բարդությունները, կամ, այլ խոսքերով, լինել իրական գերազանցիկ և հետ թողնել առաջին խմբին։
Արհեստածին Ադրբեջանի և Հայաստանի պարագայում պայմանականորեն նույն իրավիճակն է՝ այո՛, Բաքուն ունի ստարտային առավելություն, որն ինքնին դեռևս հաջողության գրավական չէ՝ պայմանով, եթե Հայաստանը դրսևորի կամք և դառնա գերազանցիկ մրցակցության բոլոր ոլորտներում»,- Facebook-ում գրել է Ոսկանյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.