Последние новости

Օսկանյան․ Բանակցությունների սեղանին պետք է դրվի արցախցիների հայրենադարձության հարցը

Հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին պետք է դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանը` լրացնելով, երեկ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախմբի հայտարարությունը։

«Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը»,– գրել է նա։

Նա հայտնել է նաև, որ հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը լինելու է արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունը։

Նշենք, որ երեկ հանձնախմբի տարածած հայտարարությունում հստակեցվել է Հանձնախմբի նախնական կազմը։

- Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)

- Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան

- Կարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

- Մարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, Արգենտինա

- Գասպար Կարամպետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, Բելգիա

- Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ

Վարդան Օսկանյանը հայտնել է, որ այն ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին հայտարարություն էր տարածվել , որ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և այլ հիմնարար իրավունքների հանձնախումբը կգլխավորի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ