«Հանրային ձայնը» քվորում ապահովեց. քննարկվում է ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցը
Երևանի ավագանու արտահերթ նիստում, որի օրակարգում է ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարց, քվորումը ապահովվեց։ Նիստին ներկա է 35 ավագանու անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունից ներկայացել է խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը և խմբակցության անդամ Վահե Եսայանը։
Առաջին հարցով քննարկվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին ավագանու մանդատից զրկելու հարցը։ 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ նրան զրկեցին մանդատից։
Քննարկվող հաջորդ հարցը «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցն է։
Հարցը ներկայացնելու պահին նա և իր խմբակցության անդամնները մտան նիստերի դահլիճ։ Մինչ հարցը քվեարկության դնելը ավագանու անդամները ելույթներ ունեցան։
Իր ելույթի ժամանակ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ են նրանք եկել այսօր նիստին։
«Մենք չնայած շանտաժներին այսօր եկել ենք, որովհետև այսօր շատ կարևոր հարցեր կան նիստում, օրինակ` կարմիր գծերի հետ կապված հարցը»,– ասաց նա։
Ավագյանը տեղեկացրեց, որ ինքն ու իր խմբակցության անդամը կողմ են քվեարկելու բոլորի (Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին, Հայկ Մարությանին) լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցին, բացի Գևորգ Ստեփանյանից ու Զարուհի Փոստանջյանից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.