Последние новости

Երևանի ավագանի Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին

Երևանի ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում քննարկման են դրվել Երևան քաղաքի ավագանու անդամներ Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի և Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշման նախագծերը։

Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից զրկելու հարցի վերաբերյալ զեկուցել է «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ որպես հիմք ներկայացնելով Երևան քաղաքի ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի Երևանի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել  ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը քաղաքական հետապնդում է համարել Սոնա Աղեկյանին մանդատից զրկելը, քանի որ նա ընդդիմադիր գործիչ է եղել և Հայկ Մարությանի քաղաքապետ լինելու ընթացքում, և ներկայում։ Նա կոչ է արել ոչ մի ավագանու չզրկել մանդատից։

Քննարկմանը հաջորդել է քվեարկությունը, որի արդյունքում ավագանին 34 ձայնով կողմ է քվեարկել Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագծին։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լևոն Լևոնյանն էլ զեկույց է ներկայացրել ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։

Նա նշել է, որ քաղաքապետարանի Կազմակերպական վարչության համապատասխան գրության համաձայն՝ Գևորգ Ստեփանյանը մասնակցել է նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած 42 քվեարկություններից ընդամենը 7-ին, իսկ բացակայությունների հարգելի լինելու վերաբերյալ տվյալներ քաղաքապետարանին չեն ներկայացվել։

Այնուհետև հայտարարվել է մեկժամյա ընդմիջում։

Նշենք, որ այսօր արդեն ավագանին մանդատից զրկել է Հայկ Մարությանին և Նարինե Հայրապետյանին:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ