Последние новости

Կառավարությունն անձամբ Ալիևի դեմ հայց ներկայացնելո՞ւ է, թե ոչ․ պարզաբանում է Գրիգոր Մինասյանը

Երբ իշխանությունը Հռոմի ստատուտը վավերացրեց, հիմնական հիմնավորումն այն էր, որ դա հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի այն հանցագործներին, ովքեր հանցագործություներ են կատարել հայ զինծառայողների նկատմամբ ՀՀ կառավարությունն արդյո՞ք քայլեր ձեռնարկել է ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։

«Արդեն 2-3 ամիս Արդարադատության նախարարության մեջ մասնագետները նաև միջազգային իրավական հարցերով գրասենյակի մեր գործընկերների հետ պատրաստել ենք օրենսդրական փաթեթ, որի հիմքում ընկած է հենց միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը և քրեական դատավարության օրենսգրքի այն պահանջներին, որոնք մեզ բերելու է հենց միջազգային քրեական արդարադատության ճիշտ դաշտ։ Դա տալու է մեզ հնարավորություն միջազգային քննչական օրգանների մասնագիտական փորձից օգտվելն ու կիրառելը, բացահայտելը ռազմական հանցագործությունները»,- արձագանքեց Գրիգոր Մինասյանը։

Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հայց ներկայացվելո՞ւ է, Մինասյանը պատասխանեց

«Հենց միջազգային նման պայմանագրերի վավերացումը և ներգործումը պետական համակարգ ստիպում է թե՛ մեր, թե՛ հետագա կառավարություններին գործել միջազգային սկզբունքներին համապատասխան։ Եթե հայտնաբերվում է մեղքի առկայությունը, ապա լինելու է նաև պատասխանատվություն կոնվենցիայի շրջանակում»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ