Մարուքյան․ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում, որ այնտեղ քվեարկի
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր X-ի միկրոբլոգում անդրադարձել է այն փաստին, որ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն այսօր նախագահական ընտրություններին, ընտանիքի հետ միասին, քվեարկել է Ստեփանակերտ քաղաքում գտնվող ընտրատեղամասում։
Մարուքյանը նշում է, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քվեարկելու իրավունք ունենալու համար։
«Ուշագրավ է, որ Ալիևը նախ չհրահրված պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, իսկ հետո էթնիկ զտում իրականացրել այն մարդկանց շրջանում, որոնց նա անվանում է Ադրբեջանի քաղաքացիներ։ Այժմ նա գնացել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ, որտեղ ընտրություններին մասնակցելու մարդ չկա, և ընտրություններին մասնակցել է ընտանիքի հետ»,- գրել է Մարուքյանը։
Նա հիշեցրել է, որ միջազգային հանրությունը նախ լուռ հետևում էր խաղաղ ժողովրդի դեմ չհրահրված հարձակմանը, ապա՝ ավելի քան 100,000 մարդու էթնիկ զտմանը, իսկ հիմա՝ Ադրբեջանի առաջարկով սկսել է Ստեփանակերտ քաղաքն անվանել «Խանքենդի»։
«Սակայն միջազգային բոլոր օրենքներով, այդ թվում՝ ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։ Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ նրանք հիմա էլ պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունը էթնիկ զտման ենթարկված քաղաքում՝ չսպառնալով անգամ միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»,- գրել է դեսպանը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են։ Ընտրություններն անցկացվում են նախատեսվածից մեկ տարի շուտ։ Ալիևի համար դրանք հինգերորդն են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.