Աղվան Վարդանյան․ Եթե նույնը չեք անում Աշոտյանի դեպքում, պրոբլեմ կունենաք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առաջին անգամ ապրեք, լավ բան եք անում, որ միջնորդում եք դեռատի կանանց, վաստակավոր գործարարի կալանավորման «ապուշ» որոշման դեմ, բերեք, ես էլ ստորագրեմ, բայց եթե նույնը չեք անում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, ապա պրոբլեմ ունեք, և ունենալու եք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Վերջերս պատգամավորներով երաշխավորություն էինք ներկայացրել Արմեն Աշոտյանի համար, մեջբերում դատավոր Դոլմազյանի որոշումից․ «Աշոտայանը տարաբնույթ կապեր ունի, այդ թվում՝ ԱԺ-ում, որոնք կարող է օգտագործել խոչընդոտելու և միջամտելու համար»։ Դոլմազյանի հակաիրավական արձանագրումը․ «ԱԺ-ում Աշոտյանի կապերի մասին է վկայում ՀՀ ԱԺ գործող 9 պատգամավորների կողմից Արմեն Աշոտյանի համար ներկայացված երաշխավորությունը»»,- իր խոսքում նշեց Աղվան Վարդանյանը՝ հարց ուղղելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, թե ինքն ինչպե՞ս կմեկնաբանի դատավոր Դոլմազյանի միտքը։
«Եթե ձեր իրավաբանը կամ խորհրդատուն ասում է, որ դատավորը ինչ-որ բան սխալ է արել, ապա պետք չէ քաղաքական ելույթներ ունենալ, պետք է ձեր փաստաբանին տալ հանձնարարական՝ դիմել 2 օղակի, մեկը ինձ որպես Արդարադատության նախարարի կարգապահականի դիմում ներկայացնել, եթե ինձ չեք վստահում, ապա վստահեք Էթիկայի հանձնաժողովին, որի կազմում կան բազմաթիվ փաստաբաններ, որոնք հենց ձեր ընկերների շահերն են պաշտպանում, ու տեսեք Էթիկայի հանձնաժողովը արդյո՞ք վարույթ կհարուցի, թե՞ ոչ»,- արձագանքեց Գրիգոր Մինասյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».