Գուտերեշ. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փակուղի է մտել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայիս պառակտումը վատթարագույնն է պատմության մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակուղի է մտել աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով։ «Սա առաջին անգամը չէ, որ Խորհրդում պառակտում է տեղի ունենում. Բայց այս անգամվանն ամենավատն է։ Ներկայիս խաթարումն ավելի խորն է և վտանգավոր»,- շարունակել է Գուտերեշը:
Նա ասել է, որ «սառը պատերազմի» ժամանակ գործուն մեխանիզմներն օգնել են կառավարել գերտերությունների հարաբերությունները»: Ժամանակակից բազմաբևեռ աշխարհում նման մեխանիզմներ չկան, կարծում է գլխավոր քարտուղարը: Նրա կարծիքով՝ աշխարհը թևակոխել է քաոսի ժամանակաշրջան։
«Մենք տեսնում ենք արդյունքները. լիակատար անպատժելիությամբ վտանգավոր և անկանխատեսելի անօրինություն: Տասնամյակներ շարունակ միջուկային զինաթափումից հետո պետությունները մրցում են իրենց միջուկային զինանոցներն ավելի արագ, գաղտնի և ճշգրիտ դարձնելու համար»,- նշել է Գուտերեշը:
Նա հավելել է, որ հակամարտությունների և սպառազինության նոր պոտենցիալ ոլորտներ են զարգանում ցանկացած սահմանափակումից դուրս՝ ստեղծելով իրար ոչնչացնելու, իսկ մարդկության համար՝ ինքն իրեն ոչնչացնելու նոր մեթոդներ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.