Լիլիթ Գալստյան․ Կալանքի իրավունքը Հայաստանում վերածվել է պատժիչ գործիքի
Դատական համակարգն այսօր վերածվել է տեռորի գործիքի, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների և ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար դատավորի թեկնածուի ընտրության հարցը։
«Մեր փողոցային պայքարի, միտինգների արդյունքում իմ գաղափարական ընկերներից շատերը բանտերում, կալանքի վայրերում հայտնվեցին սոսկ իրենց գաղափարական համոզմունքների համար։ Ըստ էության, մենք ունենք մի իրականություն, երբ կալանքի իրավունքը վերածվել է Հայաստանում ֆետիշի և պատժիչ գործիքի»,- ասաց Գալստյանը։
Պատգամավորը ուշադրություն հրավիրեց ևս մի հանգամանքի՝ դատավորների պատասխանատվության խնդրին։ Հիշեցրեց վերջին տարիներին միջազգային դատարաններում Հայաստանի դեմ հայցերը, որոնցից մի քանիսով որոշում է կայացվել ընդդեմ մեր երկրի։
«Օրինակ` 10 հազար դոլար, վերջերս կարդացի՝ 1 մլն դոլար, Հայաստանը, Հայաստանի բյուջեն ընկնում են պարտքի, պատասխանատվության տակ՝ հատուցելու ՀՀ քաղաքացիներին։ Կարծում եմ՝ պետք է նաև համապատասխան պատասխանատվության ինստիտուտ որդեգրենք հատկապես այն դատավորների նկատմամբ, որոնց սխալ վճիռները ճակատագրական են եղել թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ ՀՀ հեղինակության համար»,- նշեց Գալստյանը։
Նա հույս հայտնեց, որ այն խոստումները, որոնցով այսօրվա քաղաքական ղեկավարությունը եկավ իշխանության՝ արդարադատության, ազատ ընտրության, անկաշառ և անկախ դատական համակարգի մասին, իրական կլինեն և չեն վերածվի գործիքի, որը Հայաստանում ամրագրում է քաղաքական հալածյալների ինստիտուտը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.