ԵԱՀԿ․ Ադրբեջանում ընտրություններն անցել են սահմանափակումներով ու լրջագույն խախտումներով
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը հրապարակել է Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ նախնական դիտարկումները։
Դիտորդների հրապարակած փաստաթղթում ասվում է, որ փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ միջավայրում, և թեև ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ կառավարվել են, սակայն դրանք աչքի են ընկել քաղաքական այլընտրանքների բացակայությամբ։
«Հիմնական ազատությունների՝ մասնավորապես արտահայտվելու և հավաքների ազատության երկարատև խիստ սահմանափակումները հակասում են իրապես ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին»,-ասվում է հայտարարության մեջ։ Դիտորդները նաև ընդգծել են, որ լրագրողների վերջին կալանավորումները խոչընդոտում են ԶԼՄ-ների ազատությանը։
Նշվում է, որ թեև ընտրական հանձնաժողովներն ապահովված են բավարար ռեսուրսներով, սակայն քվեարկության և ձայների հաշվարկի ժամանակ սխալները կանխելու կարևոր երաշխիքները հաճախ անտեսվել են։
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Դանիելա Դե Ռիդերն իր հերթին նշել է, որ թեկնածուների մեջ և ընդհանրապես Ադրբեջանի քաղաքական կյանքում կանայք չկան։ «Ընտրությունների օրը դիտորդներն արձանագրել են լուրջ խախտումներ՝ հիմնականում քվեարկության գաղտնիության, բազմակի քվեարկության դեմ երաշխիքների բացակայության, քվեաթերթիկների լցոնումների և այլն։ Սա լուրջ հարցեր է առաջացրել քվեաթերթիկների հաշվարկի ամբողջականության վերաբերյալ»,- ասել է նա։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ առաքելության անդամները հաստատել են, որ քվեարկության ընթացքում տեղամասերում լուրջ խախտումներ են եղել, այդ թվում՝ դիտորդների և տեղական ՀԿ-ների գործունեության սահմանափակմամբ, որոնց թույլ չեն տվել մշտադիտարկել։
ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Էոգան Մերֆին նշել է, որ անձամբ արձանագրել են լուրջ խախտումներ։
Հավելենք, որ ընտրություններից առաջ հրապարակված զեկույցում ևս ԵԱՀԿ դիտորդները քննադատել էին ընտրությունների համար ստեղծված պայմանները՝ նշելով, որ 6 թեկնածուները ոչ վաղ անցյալում աջակցել են գործող նախագահ Իլհամ Ալիևին։
Ըստ Ադրբեջանի ԿԸՀ տվյալների՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 92,05 տոկոսը քվեաթերթիկների 93,35 տոկոսի մշակումից հետո։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններին քվեարկել է 4 մլն 971,032 հազար ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 76,73 տոկոսը։
Factor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.