Նոր Արեշ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքով համալիր փորձաքննություն է իրականացվում
Երևան քաղաքի Նոր Արեշ փողոցում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում նշանակված համալիր պայթյունատեխնոլոգիական, պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ճարտարագիտատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական հանձնաժողովային փորձաքննության շրջանակներում, քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների՝ այդ թվում պայթյունի օջախի, պայթյունի մեխանիզմի և առաջացման պատճառի պարզման նպատակով իրականացվում են բազմակողմանի հետազոտություններ:
Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները, փորձաքննությունների կատարմանը ներգրավվել են Բյուրոյի համապատասխան բնագավառների առաջատար փորձագետները, դեպքի վայրում կատարվել են անհրաժեշտ փորձագիտական ծավալուն հետազոտություններ՝ նաև նորարարական գերժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ:
Մասնավորապես գործարկվել է դեպքի վայրի հետազոտման համար կիրառվող լազերային սկանավորման գերժամանակակից եզակի սարքավորումային համալիրը, ինչը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ արձանագրել դեպքի վայրի իրադրությունը, ստանալ պայթյունի հետևանքների ամբողջական պատկերները և անհրաժեշտ բոլոր ճշգրիտ չափային տվյալները նաև 3D ձևաչափով՝ ապահովելով փորձագիտական հավաստի արդյունքներ:
Նման բազմակողմանի հետազոտությունների մանրակրկիտ և լիարժեք իրականացումը կարևոր է ոչ միայն վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով, այլ նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացման առումով՝ նմանօրինակ դեպքերի առաջացման հնարավոր պատճառների լիարժեք բացահայտման և վերլուծության համատեքստում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.