Լևոն Քոչարյան․ Նորից ինձ կանչեցին Քննչական կոմիտե (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Որքան էլ տարօրինակ է, նորից ինձ կանչեցին Քննչական կոմիտե: Այս մասին Facebook-ի իր էջում ՔԿ-ի դիմացից հայտնեց «լայվ» մտած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Փաստորեն, ամսի 5-ին բոլորիդ հայտնի ոստիկանների հետ կապված գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել և գործն ուղարկվել էր դատարան: Պարզվեց, ամսի 6-ին, 24 ժամ չանցած գործը վերսկսում են: Մի քանի օրից պարզ կլինի՝ ում են մակագրելու գործը: Բոլորիդ խոստանում ենք հետաքրքիր նիստեր, ուրախ դատավարություն»,-ասաց նա:
Լևոն Քոչարյանի հետ գտնվող փաստաբան Արամ Վարդևանյանը իր հերթին նշեց. «Ամսի 5-ին պատշաճ տեսքով Լևոնին ներկայացրել էին մեղադրանքը, բայց պարզվում է, որ չէ, այնտեղ մի քանի բառ էլ պետք է փոխեին, և այդ մի քանի բառը փոխելու համար նախաքննությունը վերսկսվում է, կրկին քննիչին տրվում է հանձնարարական ծանուցագրեր ուղարկելու, որ չեն հասցնում: Ես չեմ հիշում մի դեպք, որ նախաքննությունն ավատվի, հետո 24 ժամ չանցած նորից վերսկսվի, ու էսիօր նորից ավարտվի:
Եթե դուք կարդաք տեքստը մեղադրանքի, նույնիսկ հայերենի իմաստով ուղղակի վիրավորական է»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 10:59
На фоне недавнего визита премьер-министра Армении Никола Пашиняна в Турцию, в Стамбуле приняты документы Организации исламского сотрудничества, усиливающие международное давление на Ереван и закрепляющие азербайджанскую трактовку территориальных претензий.
-
2025-06-23 10:53
Иран ценит позицию РФ по текущей эскалации на Ближнем Востоке. Об этом заявил глава МИД Исламской республики Аббас Аракчи.
-
2025-06-23 10:50
Президент США Дональд Трамп допустил возможность смены власти в Иране, если Тегеран не может сделать страну «вновь великой». Соответствующее сообщение американский лидер разместил в соцсети Truth Social.
-
2025-06-23 09:37
Гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси заявил на заседании Совбеза ООН по видеосвязи, что Агентство пока не может оценить ущерб, который нанесли США по Фордо, и готово незамедлительно отправить в Иран инспекторов-ядерщиков.