Последние новости

Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը կնքել են հուշագիր, որով աջակցելու են արցախցի գրողներին

Newmag հրատարակչությունը և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը կնքել են հուշագիր, որով պատրաստվում են օգնել արցախցի գրողներին: Արցախցի հեղինակները պետք է ստեղծագործեն՝ նպաստելով արցախյան ժառանգության շարունակությանը, և հավատան, որ մի օր վերադառնալու են, ասում է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

««Թովմասյան» հիմնադրամի հետ Newmag-ը ստեղծագործական աշխատանքների վերաբերյալ հուշագիր է ստորագրել, որով մենք կնպաստենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ստեղագործական ակտիվությանը: Այսինքն՝ նրանք, ովքեր ստեղծագործում են, ովքեր գրում են վեպ, վիպակ, պատմվածք, գրական գործեր, նրանք կարող են Newmag-ի և «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ հրատարակել իրենց ստեղծագործությունները: Նրանք կարող են գտնել իրենց հրատարկչին, և Newmag-ը պատրաստ է օգտակար լինել այդ առումով, օգնել նրանց կառուցել իրենց գեղարվեստական խոսքը՝ ժամանակակից կանոնների համաձայն, փաթեթավորել նրանց ստեղծագործությունները, որպեսզի նրանք կարողանան վաճառել իրենց գրքերը հայաստանյան շուկայում»,-մանրամասնեց Գնել Նալբանդյանը։

Նա հավելեց, որ կարևորում են արցախցի ստեղծագործողների ակտիվությունը հայաստանյան հասարակության մեջ «Բայց նաև կարևոր է, որ նրանք չտարրալուծվեն այդ հասարակության ներսում, պահպանեն իրենց արցախյան ինքնուրույն համայնքային դիմագիծը, որպեսզի Արցախ վերադառնալուց հետո (մենք հավատում ենք, որ վերադառնալու ենք), նրանք շարունակեն ապրել և ստեղծագործել այնտեղ»:

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իննա Հովհաննիսյանը նշեց, որ արցախցի հեղինակների համար կկազմակերպվի մրցույթ, որի հաղթողի գիրքը արդեն հասանելի կլինի մյուս տարի։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ