Կեղծ լուրեր և անհեթեթ սուտ. ՊՆ-ն ու ԿԳՄՍՆ-ն` Փառքի անկյուններն ապամոնտաժելու մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու պաշտպանական գերատեսչությունը հերքում են լուրերն այն մասին, որ դպրոցներում ու զորամասերում ապամոնտաժվում են Փառքի անկյունները։
Վերջին օրերին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:
«Օգտատերերը խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում` տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Մեկնաբանության համար դիմեցինք նաև ԿԳՄՍՆ։
«Այդպիսի բան չկա, անհեթեթ սուտ է։ Նման շրջաբերական դպրոցներին չի ուղարկվել»,– Sputnik Արմենիային ասաց ԿԳՄՍՆ–ի տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը։
Նա նշեց, որ որևէ լրատվամիջոցում որևէ կոնկրետ դպորցի անուն չի հանդիպել, որտեղ ապամոնտաժվել են այդ անկյունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 09:31
Суд отклонил ходатайство следствия о применении административного надзора в отношении журналистки Ануш Мирзоян по делу о событиях 21 апреле 2021 года в Сюнике. Об этом Armenia Today сообщили в пресс-службе Следственного комитета.
-
2025-05-16 09:29
В Стамбуле в пятницу запланированы трехсторонние встречи России, Украины и Турции, а также США, Турции и Украины. Об этом сообщает РИА Новости со ссылкой на источник в турецком внешнеполитическом ведомстве.
-
2025-05-16 09:27
Индийцы отменяют отдых на популярных курортах Турции и Азербайджана после того, как эти страны поддержали Пакистан во время его недавнего конфликта с Нью-Дели, сообщает Reuters со ссылкой на две туристические компании.
-
2025-05-16 09:25
Офис Владимира Зеленского обнародовал указ о составе делегации Украины на переговорах с Россией из 12 человек, в которую, в том числе, вошли заместители глав МИД, СБУ, Генштаба ВСУ.