ՀՀ դատավորների միություն․ ԲԴԽ նախագահի գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման
ՀՀ դատավորների միությունը անդրադարձել է ՀՀ դատական դեպարտամենտի պատրաստած (Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ) աղմկահարույց տեսանյութին, որը պատմում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավարտման պատճառների և այլ հայտնի քրեական գործերի քննության ձգձգման մասին։
Ռեպորտաժի հեղինակները, որոնք նյութը վերնագրել են «Բացահայտումներ դատական իշխանությունից», խոսում են նաև այդ գործերի տապալման մեղավորների մասին։
Տեսանյութի հրապարակումից հետո բազմաթիվ փաստաբաններ, լրագրողներ և իրավապաշտպաններ խստորեն քննադատեցին այն: Ընդգծվում էր, որ ԲԴԽ-ն նման «ֆիլմեր» նկարահանելու իրավունք չունի, այն էլ՝ դատավորների մասին, և պետական (դատական) մարմինը չպետք է քննադատի մի դատավորին և գովաբանի մեկ այլ դատավորի։
Աղմկահարույց տեսանյութից հետո ԲԴԽ-ն պարզաբանում էր տարածել, թե իրենք չեն պատրաստել այդ տեսանյութը, դա արել է դատական դեպարտամենտը, որն ունի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչություն, ինչպես նաև մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն: Առաջինը հավաքագրել, վերլուծել և տրամադրել է բոլոր տվյալները, իսկ երկրորդը` այդ ամենն ամփոփել ու մատուցել տեսանյութի ձևաչափով:
ՀՀ դատավորների միությունն էլ իր հերթին հայտարարել է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և նշված գործընթացում ներգրավված անձանց գործողությունները ենթակա են քրեաիրավական գնահատման։ Միությունը հրավիրել է նաև միջազգային գործընկերների ուշադրությունը և պատրաստվում է հայտարարությունն ուղարկել նաև նրանց:
Շեշտվում է, որ դեռևս 2024 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ԲԴԽ-ին սպասարկող ու փաստացի իր ենթակայության ու ազդեցության տակ գտնվող Դատական դեպարտամենտին հանձնարարել է իր դասակարգմամբ՝ հայտնի հինգ ընթացիկ քրեական գործերով պատրաստել տեսանյութ և դրանց հիման վրա «վեր հանել իրավապահ մարմինների և դատավորների շրջանում մեղավորներին, ու դրանց հիման վրա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներ ստեղծել»:
«Հանձնարարականի կատարումը` տեսանյութի պատրաստումը, իրականացվել է պետական ռեսուրսների հաշվին, Կարեն Անդրեասյանից «հարցված» կոնկրետ նույն` հինգ գործերով պրակտիկայի ուսումնասիրություն ու մշտադիտարկում իրականացնելու իրենց վերագրած լիազորության վկայակոչմամբ, որի ընթացքում դեռևս վերջնական դատական ակտ չկայացրած կամ կայացրածների դեպքում ուժի մեջ չմտած գործերով հավաքագրել են որոշակի տեղեկություններ»,– ասված է Դատավորների միության հայտարարության մեջ:
Նշվում է, որ տոկոսային հաշվարկների հիման վրա տարբեր գործերով «մեղավոր» կամ «անմեղ» են ճանաչվել առանձին դատավորներ, պաշտոնատար անձինք, որոնք չեն կայացրել «ճիշտ» դատավարական որոշումներ։
«Կարեն Անդրեասյանը հերթական անգամ ներկայացվել է որպես ԲԴԽ նախորդ նախագահներին «գերազանցող» կամ մյուսների համեմատ առավելություն ունեցող ԲԴԽ նախագահ, որի պաշտոնավարման ընթացքում գործերի քննությունն արագացել է»,– ընդգծել են միությունում։
Ըստ կառույցի` դատավորներին մեղավոր ու անմեղ դասակարգելով` կասկածի տակ է դրվել նշված դատավորների անաչառությունը ու կոմպետենտությունը դատավարության մասնակիցների` թե՛ մեղադրանքի և թե՛ պաշտպանության կողմի ու հանրության առջև:
Շեշտվում է, որ տեսանյութի լայն շրջանակների հասանելիությունն ապահովվելու համար այն տեղադրվել է Բարձրագույն դատական խորհրդի` «Facebook», «Telegram», «Instagram», «Tiktok», «Youtube» սոցիալական կայքերում նաև վճարովի գովազդի ֆունկցիայի միացմամբ։ Արդարադատության նախարարն ու տեղակալները իրենց հերթին հավանության են արժանացրել նշված նյութը:
Հավելենք, որ աղմկահարույց տեսանյութին անդրադարձել էր նաև ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշել էր, որ ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում իր իրավասությունից ակնհայտորեն դուրս արարքներով` հանուն քաղաքական իշխանության շահերի:
Ըստ Թաթոյանի` ԲԴԽ–ն իր աշխատակազմ դատական դեպարտամենտի միջոցով խախտել է օրենքը, և նրանց գործունեության մեջ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 14:18
Вчера в интернете распространилась информация о том, что 100 процентов акций ЭСА заложены международным финансовым организациям, и это получило широкий резонанс, особенно среди той части населения, которая, к сожалению, имеет определенные проблемы с финансовой грамотностью. В результате (также направляемой конкретными лицами и группами) поднялась волна необоснованных и безграмотных обвинений и упрощенных суждений в адрес нынешних владельцев компании, пишет экс-глава КГД Армении Давид Ананян.
-
2025-06-20 13:59
Армения сможет рассматривать выход из ЕАЭС и возможное присоединение к другому интеграционному объединению только после тщательной оценки рисков и последствий. Об этом заявил вице-премьер Мгер Григорян в интервью Sputnik Армения на Петербургском международном экономическом форуме.
-
2025-06-20 13:57
Подразделения ВС Азербайджана 20 июня в период между 08:00 и 09:00 открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего поврежден жилой дом. Пострадавших нет. Об этом говорится в сообщении, распространенном Министерством обороны Армении.
-
2025-06-20 13:55
В Кремле внимательно следят за ситуацией с арестом в Армении главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна, будут готовы оказать ему всю необходимую помощь, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.