Թաքեր Կառլսոնը Բայդենին անվանել է «խելքը թռցրած ոչ կոմպետենտ նախագահ»
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ոչ կոմպետենտ առաջնորդ է անվանել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե սա բոքս լիներ, բժիշկները կչեղարկեին մարտը։ Ես տխրում եմ, երբ տեսնում եմ, որ նախագահը խելքը թռցրած է։ Եվ որ իմ երկրում այդ մասին խոսելը շատ կոպիտ են համարում։ Եվ սկսում ես մտածել՝ ինչպես հասանք դրան, որ ոչ կոմպետենտ նախագահ ունենք։ Դա փաստ է, որն ապացուցողական հիմք ունի»,-ասել է Կառլոնը՝ ի պատասխան Դուբայի Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կառավարման կարողությունները համեմատելու խնդրանքին։
Միաժամանակ լրագրողը խոստովանել է, որ Պուտինը տպավորել է իրեն, նա նաև տպավորված է Ռուսաստանի առանձնահատկություններով։ Նրա խոսքով` Ռուսաստանը շատ բազմազան է լեզվական, մշակութային, կրոնական առումով։
«Դժվար է 24 տարի շարունակ այդպիսի երկիր ղեկավարել, դա ձեզ դուր գա, թե ոչ։ Անընդունակ մարդը չէր կարողանա դա անել, իսկ նա շատ ընդունակ է, և դուք դա գիտեք»:
Ավելի վաղ հատուկ դատախազ Ռոբերտ Հյորն ավարտել էր Բայդենի կողմից գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման գործով հետաքննությունը: Իր զեկույցում նա նշել էր, որ չարժե քրեական գործ հարուցել ԱՄՆ նախագահի դեմ, քանի որ դատարանում երդվյալ ատենակալների առջև նա կարող է ներկայանալ որպես «հիշողության հետ կապված խնդիրներ ունեցող հմայիչ տարեց տղամարդ»։ Փաստաթղթում ասվում է, որ հատուկ դատախազի թիմի հետ շփման ընթացքում Բայդենը հիշողության հետ կապված խնդիրներ է ունեցել, չի կարողացել հստակ նշել իր փոխնախագահ աշխատելու մեկնարկի և ավարտի ժամկետները, ասել իր որդու՝ Բոյի մահվան ամսաթիվը։
Ջո Բայդենը ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահն է, և նրա հաճախակի շփոթվելն ու հանրության առջև բացթողումները նրա նախորդի և գլխավոր քաղաքական հակառակորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի սուր քննադատության թիրախ են դարձել: Այնուամենայնիվ, նույնիսկ դեմոկրատների ճամբարում մի շարք նշանավոր քաղաքական գործիչներ բազմիցս կոչ են արել Բայդենին հրաժարվել ընտրարշավից՝ վկայակոչելով նրա պատկառելի տարիքը:
Ամերիկացի լրագրողը փետրվարի լույս 9-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցը հրապարակել էր իր կայքում, այնուհետև այն տեղադրել X սոցցանցում և YouTube-ում: Հրապարակման պահից ի վեր X-ում տեսանյութերի դիտումների թիվը գերազանցել է 196 միլիոնը, իսկ YouTube-ում՝ ավելի քան 14,8 միլիոնը։
Կառլսոնին տված հարցազրույցում Պուտինը մանրամասն բացատրել է, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, մասնավորապես, ՌԴ-ն մտադիր չէ հարձակվել Լեհաստանի, Լատվիայի կամ Բալթյան այլ երկրների վրա։ Ընդ որում, արևմտյան հասարակությունում քաղաքական գործիչները պարբերաբար «վախեցնում» են իրենց բնակչությանը ռուսական սպառնալիքով՝ ուշադրությունը շեղելով ներքին խնդիրներից: Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ Արևմուտքի երկրները սկսել են հասկանալ, որ Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի ռազմավարական պարտությունն անհնար է, ուստի նման ըմբռնման առկայության դեպքում նրանք պետք է մտածեն իրենց հետագա քայլերի մասին, իսկ ՌԴ-ն պատրաստ է երկխոսության:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.