Կրեմլը զսպվածության կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով
Կրեմլում զսպվածության կոչ են արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական ռազմական միջադեպի առիթով, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Անշուշտ, դրանք տագնապալի լուրեր են, որոնք ստացվում են շփման գծից։ Մենք երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում, որպեսզի զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բացի այդ, նա նշել է. «Շատ ուշադիր կհետևենք, կշարունակենք մեր շփումները երկու կողմերի հետ»։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք հակամարտության գոտում զոհերի հետ կապված հերթական միջադեպը սպառնալիքի տակ կդնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարները, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Նման պատահարները, առնվազն, չեն նպաստում խաղաղության պայմանագրին։ Բայց մենք հուսով ենք, որ այդ գործընթացը կունենա իր շարունակությունը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.