Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՆԱՀԱՆՋԵԼՈՎ ԵՎ ԶԻՋԵԼՈՎ, ԿԱՐԵԼԻ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ
Այսօր առավոտյան Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից զոհվել է 4 զինծառայող, կան նաև վիրավորներ, թշնամու կորուստներն առայժմ անհայտ են. Կրակը թշնամու կողմից վարվել է այն դիրքերից, որոնք այն գրավել էր բուն Հայաստանի տարածքում 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած հարձակման ընթացքում, մինչ այդ էլ անարգել առաջ էր եկել 2020 թ․ դեկտեմբերին, երբ առանց կռվի հայկական զորքերին նահանջի հրաման է տրվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, թշնամին մեծամտաբար սա անվանել է «Հատուցման գործողություն», իրեն իրավունք վերապահելով անարգել սպանդի ենթարկելու հայ զինծառայողներին, այն պայմաններում, երբ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ իր փոքրոգի հաղորդագրության մեջ հայտարարել էր, որ հետաքննություն կանցկացնի և կպատժի այն զինծառայողին, որը կրակը բացել թշնամու ուղղությամբ, փոխանակ մտածելու, թե ինչպես կանխել թշնամու հնարավոր գործողությունները։
Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել։ Այդ ընթացքում հանձնվել և հայափաթվել է Արցախը, թշնամին գրավել է Հայաստանի արևելյան սահմանի գերիշխող բազմաթիվ բարձունքները, ակնհայտորեն նոր հարձակում է պատրաստում Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի ուղղությամբ, իսկ այս կեղծ «խաղաղասերների» կույտը, երկիրը պաշտպանության պատրաստելու փոխարեն, շարունակում են իրենց անհեթեթ գործողություններով ջլատել հասարակությունը, թշնամացնել նախկին դաշնակիցներին, թուլացնել բանակը՝ ամբողջը սեփական իշխանությունը մեկ օր ավել երկարաձգելու և նրա «բարիքներից» օգտվելու համար։
Ցավակցում եմ այսօր զոհված հայրենիքի պաշտպանների ընտանիքներին և հարազատներին, միևնույն ժամանակ հույս հայտնում, որ Ներքին Հանդում տեղի ունեցածը կօգնի վերջին տատանվողներին իրատեսական գնահատել իրավիճակը, մերժել այս վարչախմբի կողմից մեր վզին փաթաթված պարտվողական օրակարգը, և միավորել երկրի պաշտպանության հրամայականի շուրջը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:58
Новое исследование показало, что домашние кошки могут отличить запах своего хозяина от запахов незнакомцев. Результаты исследования опубликованы в журнале Plos One.
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.