«Քաղաքական պատվեր է»․ Նարեկ Մալյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում ավարտվեց հանրային գործիչ Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստը։
Մալյանի խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ։
«Ոչ մի անակնկալ ինձ համար չկա, իրենք գիտեն՝ ինչ են անում»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատարանի դիրքորոշմանը՝ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանը շեշտեց՝ դատավորն ընդամենը կատարում է այն հրահանգները, որոնք իջեցնում են Մալյանին հետապնդողները։
«Քաղաքական պատվեր է, մենք պարզապես դատարան չունենք։ Այնպես չէ, որ այդ աղջիկը, որը պատմուճանով այնտեղ նստած է, դատավոր է։ Հա, վկայական ունի, բայց այս գործում ինքը դատավոր չէ։ Բնականաբար, Նարեկին հետապնդողներն այլ վայրում են, այլ հեղինակներ են և Նարեկի խոսքից այնքան են սարսափում, որ չեն կարողանում քնել, հետևաբար, փորձում են լռեցնել, ինչն, իհարկե, չի ստացվելու»,- ասաց Աթանեսյանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.