ԿԳՄՍՆ․ Հայաստանը չի մասնակցի ՌԴ-ում կայանալիք «Ապագայի խաղեր 2024» մրցաշարին
Հայաստանը չի մասնակցի վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարին, որը կանցկացվի 2024 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ը Կազանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը։
«Հայաստանը նման հայտ ստացել է մրցաշարի կազմակերպիչներից։ Մենք այդ հայտն ուղարկել ենք գրանցված սակավաթիվ ոլորտային կազմակերպությունների էլեկտրոնային հասցեներին, բայց բացասական պատասխան ենք ստացել։ Նշել են, որ մրցույթին մասնակցելու համար թեկնածուներ չունեն»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է հետագայում մրցույթի մասնակցությանը, Սեդրակյանը նշեց, որ եթե լինեն համապատասխան կազմակերպություններ` ձևավորված թիմերով, և եթե պետությունը նպատակահարմար գտնի նման միջոցառմանը աջակցություն տրամադրել, Հայաստանը կմասնակցի։
Այս տարի այդ մրցաշարի համար նախապես ծրագրված ֆինանսական միջոցներ չեն եղել։
Միաժամանակ Սեդրակյանը տեղեկացրեց, որ «Ապագայի խաղեր» մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը որպես Հայաստանի ներկայացուցիչ ներկա կլինի ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է առաջին անգամ և կունենա միջազգային մրցույթի կարգավիճակ։ «Ապագայի խաղերին» կմասնակցի 2000 մարզիկ ավելի քան 100 երկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 25 միլիոն դոլար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.