«Միասին» շարժումը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
«Միասին» շարժումը փետրվարի 20-ին` 16։30–ին, հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Շարժման անդամներն այդ մասին հայտարարեցին ասուլիսի ժամանակ։
«Մենք այս պահանջի համար հիմնավորում ենք նախապատրաստել` 100 պատճառ, որով մենք հանդես կգանք հանրահավաքի ժամանակ։ Մենք այդ օրը սկզբից կգնանք «Եռաբլուր» պանթեոն, հետո կհավաքվենք Ազատության հրապարակում»,– ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով` «Միասին» շարժումն ուզում է օգնել Փաշինյանին ազատվել պատասխանատվությունից։
«Սա իր ուսերի բեռը չէ, նա չի կարողանում սա տանել, ճիշտ կլինի` ժամանակից շուտ հեռանա, հասկանա, որ հետո պատասխանատվություն կրելը շատ ավելի դժվար է լինելու»,– ասաց Արամ Սարգսյանը։
Շարժման անդամները մյուս քաղաքական ուժերին կոչ են անում միանալ իրենց, այդ թվում` 35 ընդդիմադիր պատգամավորներին։
«Միասին» շարժման անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ գործող իշխանության արտաքին քաղաքականությունը տապալված է։
«Տպավորություն ունեմ, որ Հայաստանը աշխարհաքաղաքական երկու ընտրություն ունի` երկուսն էլ վատն են։ Փաշինյանն այն տարբերակն է ընտրում, որտեղ իրեն թշնամի են ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, այլ նաև ՌԴ–ն։ Սրա տակից ոչ ոք չի կարող դուրս գալ»,– ասաց նա։
Բագրատյանի կարծիքով` եթե հայ ժողովուրդը չարձագանքի սրան, ապա կստացվի, որ ինքնակամ գնում է հերթական ցեղասպանության։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.