Ե՞ՐԲ ԿԳՆԱ ՆԻԿՈԼԸ, ՈՒ ԿԳԱ ՆՈՐ ՓՈՒԼ. Մաս 2
Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում կա փոփոխությունների մեծ պահանջ։ Բայց այսօր հասարակությանն առաջարկվում է «փոփոխությունների» հետևյալ բանաձևը. Նիկոլ՝ նոր աղետով, կամ՝ հնի ռեստավրացիա (գոնե այդպիսին է հասարակության ընկալումը)։ Այդ պատճառով էլ մարդիկ փակվել են իրենց տներում։
Նստել ու սպասել Նիկոլի գնալուն ու նորմալ մարդկանց իշխանության գալուն՝ նույնն է, թե նստել ու սպասել հետագա աղետներին։ Փոփոխությունը գալու է, երբ մենք մարդկանց պարզ ասենք՝ ի´նչ ենք անելու, ի´նչ ենք առաջարկում մեր ժողովրդին՝ Նիկոլի գնալուց հետո, և վերջապես՝ ովքեր ենք «մենք»։ Լուծումը նոր քաղաքական միտքն է՝ Հայաստանի հետպատերազմական վերականգնման նոր փաթեթ, նոր տեսլական ներկայացնող ուժեր, որոնք նաև կստանձնեն այդ փաթեթի իրականացման պատասխանատվությունը։ Այդ մարդիկ պետք է նոր ձևաչափերով, նոր ասելիքով, նոր գաղափարներով խոսեն նախ՝ իրար հետ և հետո՝ հասարակության հետ: Զրո էմոցիա, զրո գավառական հայրենասիրություն, միայն ռացիոնալ-սառը ծրագրեր։ Մարդկանց պետք է ազատել հետոյի անորոշությունից։ Երբ քաղաքացին հասկանա, թե իր հետ, իր ընտանիքի հետ ինչ է լինելու, պետության հետ ինչ է լինելու, կդադարի վախենալ անորոշությունից և վերջապես դուրս կգա տնից։
Մնացել է կես քայլ.
Իրականում ապագայի պատասխանատվության թիմերի ձևավորմանը մնացել է կես քայլ։ Ողբերգական կյանքը ստիպեց, որ հընթացս ձևավորվի նոր անվանացանկ՝ սկզբունքային, գրագետ, պարկեշտ մարդկանցից (կամ՝ ծանոթ դեմքեր նոր պայմաններում հանդես եկան նոր որակներով), մարդկանց, որոնց կյանքի իմաստն այլևս միայն պետություն պահելն է։ Այս մարդկանց թիվը բավականին մեծ է. նրանց կգտնենք հանրային հարթակներում, եկեղեցում, ցավոք՝ նաև բանտերում։ Վերջին դժվար կես քայլի վրա ենք։ Պետք է հաղթահարենք մի շարք տեսանելի և կռահելի արգելքներ.
1. Ներքին խանդ, խարդավանք
2. Չհիմնավորված անձնական ամբիցիաներ
3. Ռեսուրսի բացակայություն
Իհարկե, պետք է ընդունել, որ ոչ բոլորն են ազնիվ ու ոչ բոլորի համար է պետական շահը զբաղեցնում առաջին հորիզոնականը։ Իհարկե, կան դեպքեր, երբ անձնական բարեկեցությունը կամ գույքն են առաջին տեղում։ Խնդիր կա նաև չհիմնավորված ամբիցիաներ ունեցողների հետ, ինչը խանգարում է լայն ու բազմազան շրջանակների միջև առողջ գործընկերային հարաբերություններ ստեղծելուն։ Այս երկու խնդիրն էլ կարելի է լուծել պրոցեսի հենց սկզբից՝ խաղի ճիշտ կանոններ ֆիքսելով և խստորեն պահելով դրանք։
Հայաստանի նոր պատասխանատվության թիմը կհաստատի Նիկոլի ասածը, որ մենք, այո, գնում ենք ականապատված դաշտով, և գուցե իրոք կա միայն մեկ ճիշտ ճանապարհ, բայց կֆիքսի, որ դաշտը թո´ւրքը չի ականապատել։ Հայաստանի նոր պատասխանատվության թիմը պետք է փոխի հանրային դոմինանտ գիտակցությունը. մեր աղետների պատճառը թուրքը չէ, թուրքին հնարավոր է կանգնեցնել, բայց հային կանգնեցնելու ձևը չենք գտնում։Ներքին փոփոխություն է պետք, որի մարդկային ռեսուրսը կա։ Պայքարի մյուս, նյութական ռեսուրսների մասին՝ հաջորդիվ։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 15:11
Дорогие соотечественники, любой пассивный шаг Святой Армянской Апостольской Церкви, каким бы заманчивым и конструктивным он ни казался, сторонников которого немало, по разным мотивам или просто из чисто благородных побуждений, не только не остановит это движение против церкви, но и создаст для него благодатную почву. Так что не поддавайтесь дешевым провокациям и предлагайте якобы адекватные решения. Святая Армянская Апостольская Церковь трезво и сдержанно оценивает, по сути, ситуацию, ведущую к разрушению одного из самых ключевых столпов государственности, поэтому совместными усилиями своих верующих сынов преодолеет ее и в дальнейшем продолжит свою миссию по сохранению нации.
-
2025-06-03 15:08
Любые изменения, связанные с общественным транспортом, осуществляемые мэрией Еревана, направлены и на улучшение транспортной сети посредством дополнительных сборов. Об этом заявил на встрече с журналистами 3 июня пресс-секретарь мэра Еревана Айк Костанян, отвечая на вопросы, каков размер сборов после повышения платы за проезд в столичном транспорте и какую проблему это решило - разгрузку города или пополнение бюджета.
-
2025-06-03 15:05
Трехсторонняя встреча президента РФ Владимира Путина с американским лидером Дональдом Трампом и Владимиром Зеленским в ближайшее время вряд ли возможна. Такие контакты должны стать результатом технических договоренностей, заявил журналистам пресс-секретарь главы российского государства Дмитрий Песков, передает ТАСС.
-
2025-06-03 14:42
Индия наращивает объёмы продаж оружия Армении, что, по мнению аналитиков в Азии, является частью более широких усилий по противодействию растущему стратегическому союзу между Турцией, Азербайджаном и Пакистаном. Это трёхстороннее партнёрство с ярко выраженной военно-политической составляющей бросило вызов региональным интересам Нью-Дели и стало открытой поддержкой Исламабада после недавнего обострения их трансграничного конфликта.