Последние новости

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՐԿՆՎԵԼ ՏԱՐԲԵՐ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել և այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Նա նշեց, որ չի բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ միգուցե տարբեր այլ հատվածներում։

«Երեկ էլ մենք մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում, և այդ ճնշումների արդյունքում էլի առանց որևէ բանի ինչ-որ բաներ կհանձնվեն և այսպես շարունակ»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Հարցին՝ մինչ ե՞րբ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մինչև այստեղ հավաքված բոլորը, այդ թվում նաև լրագրողները, մեր քաղաքական դաշտը, առաջին հերթին մեր ժողովրդի գոնե այն հատվածը, որ անտարբեր չէ իր հայրենիքի ապագայի հանդեպ, ուղղակի այս իշխանություններին ուղարկեն տուն»։

Հարցին՝ իշխանություններն ասում են Սահմանադրությունը փոխելով փորձում են նաև ժամանակ շահել, կամ այլ քայլ են փորձում ակնկալել, Սերժ Սարգսյանն ասաց. «Չեմ կարծում, որ այս պարագայում Հայաստանի կառավարիչների կողմից ժամանակ շահելն այլ նպատակ ունի, քան իրենց իշխանությունը երկարաձգելը։

Եթե այս մարդիկ երեքուկես տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծը, ապա այդ ժամանակն իրենց համար ի՞նչ նորություն պետք է բերի։ Միգուց իրենց թվում է, թե ինչ որ հրաշք պետք է տեղի ունենա ու Ադրբեջանն իր պահանջները հետ կքաշի։ Չի կարող նման բան լինել, քանի որ նորից պետք է կրկնեմ՝ կապիտուլյացիան ուղղակի սպանում է կապիտուլացվողի կամքը։

Եվ մենք գործ ունենք արդեն ... գիտեք՝ մեկը մյուսով փոխարինելու հետ։ Այսինքն, այն կամքը, որ ցուցաբերվում է ներքին կյանքում, ինչ որ տեղ փորձում են դրանով կոմպենսացնել արտաքին հարաբերություններում իրենց կամազերկությունը»։

Մեր բանակին պարտադրում են էլ ավելի շատ խեղճացած լինել

«Մեր բանակին ամեն կերպ խեղճացնում են այնպես, որ վաղը զինվորը չկրակի, երբ ադրբեջանցիները ճնշեն»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Նա նշեց, որ դժվարանում է խոսել մեր բանակի ռեսուրսի չափի մասին, որովհետև ստույգ տեղեկություններ չունի։

«Բայց ակնհայտ է, որ մեր բանակին ուղղակի պարտադրում են էլ ավելի շատ խեղճացած լինել։ Երբ որ քո թշնամու պահանջով շատ արագ, ժամերի ընթացքում խոստանում ես հետաքննություն իրականացնել ու մեղավորներին գտնել ինչ-որ մի կրակոցի համար, վաղը, մյուս օրը, երբ ադրբեջանցիները ճնշեն, կարծում եմ, մեր զինվորները նույնիսկ ցանկություն չեն ունենա դիմադրել, քանի որ այդ դիմադրելու համար էլ կարող են հետաքննություն անցկացնել, պատժել և այլն»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։

Հարցին՝ արդյոք նոր պատերազմ կլինի, Ս. Սարգսյանն ասաց«Պատերազմը լինում է կողմերի միջև, որը գոնե ինչ-որ չափով հնարավորություն կտա ռազմական երկար գործողությունների»։

Հարցին՝ հնչում են մեղադրանքներ, որ 20 տարի ժամանակ եք ունեցել ու պատշաճ չեք կահավորել սահմանները, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Բանից պարզվում է՝ ադրբեջանցիները սպասում էին, որ մենք գնանք, հետո հարձակվեն, հետո ցույց տան, որ մեր դիրքերը պատշաճ կահավորված չէին։

Իհարկե, պատշաճ կահավորված են եղել։ Մենք ամեն ինչ ունեցել ենք այս պատերազմում այսպիսի ողբերգական հետևանքներ չունենալու համար։ Դուք մի լսեք այս մարդկանց, ովքեր բանակից ընդհանրապես բան չեն հասկանում»։

Մնացել է իշխանություններին հեռացնելու վերջին փորձը

«Մեր իշխանությունն ուղղակի ի վիճակի չէր նման բաներ անել, մենք ի վիճակի չէինք։ Մենք այդ բաները չենք արել, բայց մարդիկ դուրս են եկել փողոց ու պահանջել են մեր հրաժարականը։ Մենք ենթարկվել ենք»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլիներ իրենց իշխանության հետ, եթե անեին նույնը, ինչ անում է այսօրվա իշխանությունը:

Հարցին՝ ինչո՞ւ ցանկացավ կրկին վարչապետ դառնալ, Ս. Սարգսյանն ասաց «Իմ ժամկետը լրացել էր, և ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն։ Արցախյան հարցը ինձ դրդեց, որ ես վարչապետ դառնամ, ես տեսնում էի, որ արհավիրքը է մոտենում, փորձել եմ այդ արհավիրքը հեռացնել Հայաստանից։ Բոլոր այն մարդիկ, ովքեր պահանջել են իմ հրաժարականը, թող հիմա իրենք ասեն՝ դրանով ինչի են հասել»։

Պատասխանելով հարցին՝ ընդդիմության մեջ ի՞նչ խնդիրներ կան, ընդդիմադիր որևէ լիդերի հետ խնդիր ունի՞, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Ես ոչ մեկի հետ որևէ պրոբլեմ չունեմ, բացարձակապես, եթե ես պրոբլեմ ունենայի, մենք բոլոր միջոցառումների չէինք մասնակցի ամենաակտիվ կերպով։

Այս երկիրը դարձել է ասող-խոսողների երկիր, ոչ թե գործողություններով, քայլերով են դատում, այլ ուղղակի՝ ում գլխին ինչ փչում է, խոսում է»։

Նա նշեց, որ մնացել է իշխանություններին հեռացնելու վերջին փորձը։

«Մենք փամփուշտ չենք օգտագործում երկրի ներսում։ Այդ փամփուշտը օգտագործել է իրավապահ մարմինը և օգտագործել է ճիշտ, տեղին և ժամանակին (նկատի ունի 2008 թ. մարտի 1-ը)։ Այդ գործում ինչ եղել է, եղել է ի պատասխան այն մարդկանց, ովքեր չկարողացան այն ժամանակ իրենց նպատակին հասնել, իսկ 2018 թվին հասան»,- նշեց Սարգսյանը։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին տնային կալանք նշանակելուն՝ Ս.Սարգսյանը նշեց, որ եթե նա ընդդիմության ներկայացուցիչ լիներ, ապա բոլոր միջոցները կձեռնարկեին, որպեսզի հանրությանը ցույց տային, թե տեսեք՝ ինչքան վտանգավոր մարդ է, որ նույնսիկ տնային կալաքը նրա համար քիչ է։

«Կարծում եմ՝ այդ մարդիկ են մեղավոր, ովքեր համաձայնել են աշխատել այդպիսի կառավարության կազմում»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Panorama.am-նյութերով

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Геворг ДАНИЕЛЯН: АНТИЦЕРКОВНАЯ ПОВЕСТКА ОБРЕЧЕНА
    2025-06-03 15:11

    Дорогие соотечественники, любой пассивный шаг Святой Армянской Апостольской Церкви, каким бы заманчивым и конструктивным он ни казался, сторонников которого немало, по разным мотивам или просто из чисто благородных побуждений, не только не остановит это движение против церкви, но и создаст для него благодатную почву. Так что не поддавайтесь дешевым провокациям и предлагайте якобы адекватные решения. Святая Армянская Апостольская Церковь трезво и сдержанно оценивает, по сути, ситуацию, ведущую к разрушению одного из самых ключевых столпов государственности, поэтому совместными усилиями своих верующих сынов преодолеет ее и в дальнейшем продолжит свою миссию по сохранению нации.

  • Мэрия Еревана отказалась от закупки новой партии троллейбусов, обвинив в этом граждан
    2025-06-03 15:08

    Любые изменения, связанные с общественным транспортом, осуществляемые мэрией Еревана, направлены и на улучшение транспортной сети посредством дополнительных сборов. Об этом заявил на встрече с журналистами 3 июня пресс-секретарь мэра Еревана Айк Костанян, отвечая на вопросы, каков размер сборов после повышения платы за проезд в столичном транспорте и какую проблему это решило - разгрузку города или пополнение бюджета.

  • Песков: встреча Путина, Трампа и Зеленского в ближайшее время вряд ли возможна
    2025-06-03 15:05

    Трехсторонняя встреча президента РФ Владимира Путина с американским лидером Дональдом Трампом и Владимиром Зеленским в ближайшее время вряд ли возможна. Такие контакты должны стать результатом технических договоренностей, заявил журналистам пресс-секретарь главы российского государства Дмитрий Песков, передает ТАСС. 

  • Индия и Пакистан схлестнулись «тройственными союзами» на Южном Кавказе
    2025-06-03 14:42

    Индия наращивает объёмы продаж оружия Армении, что, по мнению аналитиков в Азии, является частью более широких усилий по противодействию растущему стратегическому союзу между Турцией, Азербайджаном и Пакистаном. Это трёхстороннее партнёрство с ярко выраженной военно-политической составляющей бросило вызов региональным интересам Нью-Дели и стало открытой поддержкой Исламабада после недавнего обострения их трансграничного конфликта.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ