Последние новости

Արտակ Զաքարյան․ Առ այսօր ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերի միավորման խնդիրը լուծված չէ

Դիտարկումները առավել քան հոռետեսական են, ոչ մի լավատեսական դիտարկում չունենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։

«Վերջին 2-3 տարիներին ամբողջ սցենարները մենք նկարագրում ենք, տեղի է ունենում մեր նկարագրածի նման, ինչ-որ առումներով նաև ավելի վատ զարգացումներով։ Բանաձևը շարունակում է մնալ ուժի մեջ՝ քանի դեռ սրանք են իշխանության, ոչ մի լավ բան սպասել չի կարելի: Մենք արդեն նույնիսկ սրանց ստերը չենք քննարկում։ Ակնհայտ է, որ այսօր ոչինչ չի արվում ՀՀ սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության վերականգնման, անվտանգային խնդիրների լուծման համար։

Ոչինչ բացառապես չի արվում, բացի հիմարություններ դուրս տալուց, բացի պատեպատ ընկնելուց բացառապես մեկ նպատակի համար, որպեսզի հնարավորինս երկարաձգեն կապիտուլյանտի խղճուկ ու աղետալի իշխանությունը»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ է արվում «սրանց» իշխանությունից հեռացնելու համար բացի ստատուս գրելուց և հարցազրույց տալուց, նա պատասխանեց. «Առնվազն երեք անգամ արվել է առավելագույնը, բայց ցավոք, հանրային բավարար աջակցություն, ոչ միայն հանրային, նաև ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերի միավորման խնդիրն առ այսօր, ցավոք, լուծված չէ։ Լիարժեք ընդունում եմ ձեր դիտարկումը, ինչ-որ տեղ նաև դիտողության տեսքով ընդդիմադիր դաշտին:

Մինչև ընդդիմադիր հատվածը մի կողմ չդնի տարատեսակ պատկերացումները, մինչև վերջ չդրվի նախկին-ներկա հիմար նկարագրություններին, մինչև չդադարեցվի արհեստական փուչիկ հարցադրումը, թե ով է բերել Նիկոլին, մինչև հիվանդ երևակայությունը, որ ով ուզում է լինի, նախկին չլինի, ներկա չլինի, սպասենք թազա ուժ գա, չեն լինելու այդպիսի բաներ: Մենք ունենք այն, ինչ ունենք: Ունենք լավ, թե վատ, կայացած ընդդիմադիր դաշտ, ունենք ընդդիմադիր, ամուր գետնի վրա կանգնած, ազգային գաղափարներով առաջնորդվող քաղաքական ուժեր, որոնց խնդիրը լիարժեք չի լուծվել: Միայն միավորվելու խնդիրը չէ: Կողքից կարող են հայտնվել ինչ-որ քաղաքական միավորներ, որոնք անհրաժեշտ պահին կանեն քայլեր, որոնք հակադիր են մեր պետության շահերին»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ