Էդուարդ Շարմազանով․ Հայ ժողովուրդն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս
Փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատվիրակությունը: Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից։
Պատվիրակությունը ղեկավարում է ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Պատվիրակության կազմում են նաև ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Համաժողովին մասնակցում են 50 երկրների պատվիրակություններ, այդ թվում` Ադրբեջանի ու Թուրքիայի իշխող ուժերը ներկայացնող։ Հայաստանից, մեր տեղեկություններով, համաժողովին մասնակցելու է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Այսօր ՀՀԿ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել համաժողովի պլենար նիստին:
«Հարգելի գործընկերներ,
Ազգերի ազատությունը բազմաբևեռ աշխարհի հիմնական սկզբունքն է, իսկ ազգերի ինքնորոշման իրավունքը՝ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից։
1991թ.-ին, առաջնորդվելով այդ սկզբունքով, Արցախի ժողովուրդը հռչակեց իր անկախությունը՝ իրականացնելով հանրաքվե։ Այնուհետև միջազգային հանրությունը ձևավորեց հայտնի երեք սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք։ Այդ սկզբունքներն էին ներառված և՛ Մադրիդյան, և՛ Կազանյան փաստաթղթերում։ Ավելին, 2009-2013թթ. ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներն ամրագրեցին այդ սկզբունքներն իրենց ստորագրություններով։
Չնայած այդ հանգամանքին՝ Ադրբեջանը 2020թ.-ի աշնանն ու 2023թ.-ի սեպտեմբերին օկուպացիոն պատերազմ սկսեց Արցախի դեմ՝ հայաթափելով այն։ Դա տեղի ունեցավ միջազգային դերակատարների անգործության ու Հայաստանի կառավարիչների չմիջամտելու պայմաններում։
Ակնհայտ է,որ Արցախի հայաթափումը տեղի ունեցավ արևմտյան հարթակներում Հայաստանի կառավարչի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո 2022-ի հոկտեմբերի 6, Պրահա):
Հարկ է նշել, որ ո՛չ Արցախի, և ո՛չ էլ Հայաստանի քաղաքացիները նրան այդ իրավունքը չէին տվել։ Հայ ժողովուրդն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս. Հայաստանի կառավարչի որոշումը կապ չունի հայ ժողովրդի հավաքական կարծիքի հետ»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 17:44
Патриарх Иерусалимской православной церкви Феофил III выразил поддержку Армянской Апостольской Церкви и арестованному в Ереване бизнесмену Самвелу Карапетяну. В своем заявлении он подчеркнул важность сохранения диалога и мудрости, а также отметил, что благотворительная деятельность Карапетяна значительно укрепила духовную жизнь православных верующих как в Армении, так и за ее пределами.
-
2025-06-23 17:43
США уверены, что удары по Ирану в субботу пришлись по местам хранения обогащённого урана, а объекты ядерной инфраструктуры были "полностью уничтожены", заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-23 17:40
Бывший мэр Ванадзора Самвел Дарбинян задержан, сообщили Armenia Today в прокуратуре.
-
2025-06-23 17:40
Защита арестованного в Армении на 2 месяца предпринимателя Самвела Карапетяна отозвала апелляционную жалобу на решение о его аресте из-за судьи, который должен будет рассматривать дело. Об этом сообщил адвокат Самвела Карапетяна – Армен Фероян.