Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվեց Երևանում նրա 100-ամյա հոբելյանի օրը
Խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվել է նրա ծննդյան 100–ամյակին հերոսի անունը կրող Երևանի թիվ 192 դպրոցի բակում։
Բացմանը ներկա էր ռուսական պատվիրակությունը` ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ–ական պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Անդրանիկ Քոչարյանը, ինչպես նաև ըմբիշ, Եվրոպայի 7–ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և մի շարք այլ անձինք։
Կիսանդրին բացելուց հետո, ներկաները ծաղիկներ խոնարհեցին` ի հիշատակ Գևորգ Վարդանյանի։
Կիսանդրու բացման արարողությունից հետո իրականացվելու է հուշ–ցերեկույթ, ինչից հետո էլ ֆոտոցուցահանդես կբացվի` նվիրված հետախույզի անցած ուղուն։
Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 17-ին, Դոնի Ռոստովում։ Եղել է Խորհրդային միության հայ հետախույզ, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային միության հերոս։
Նա 16 տարեկան է եղել, երբ կյանքը կապել է խորհրդային հետախուզության հետ։
1940 թվականից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։
Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։
Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, որ հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Լեգենդար հետախույզը մահացել է 2012 թվականի հունվարի 10-ին, Մոսկվայում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 11:37
ФСБ задержала банду в России, похищавшую алмазы у "АЛРОСА" и поставлявшую компании армянского депутата Хачатура Сукиасяна, сообщает структура.
-
2025-06-23 11:34
США получат решительный ответ на их агрессию в отношении Ирана. Об этом заявил главнокомандующий армией исламской республики генерал-лейтенант Амир Хатами.
-
2025-06-23 11:33
Почти все грузовики с абрикосами из Армении пересекли таможенную границу России с 1 по 20 июня, лишь незначительное число развернули обратно ввиду проблем с документацией. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-23 11:32
Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении отменил свое решение о приостановке работы пиццерии сети Tashir Pizza по адресу Эребуни 17/1, в которой 11 июня якобы выявил нарушения в салатах.