«Ժողովուրդ». ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԴԵՌ ՍՏՎԵՐՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարարության առանցքային պաշտոնյան դեռ ստվերում է։ Մինչ Էկոնոմիկայի նախարարությունում մոլեգնում են ձերբակալությունները, Կարեն Սարգսյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարը, որն ի պաշտոնե ստորագրել կամ մակագրել է նախարարության գրեթե բոլոր փաստաթղթերը, իր «հանգիստն» է անցկացնում ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում։
Հատկանշական է, որ Սարգսյանը դեռ հեռավոր 2000-ականներին եղել է Գնումների գործակալության ղեկավարներից, ասել է թե՝ տիրապետում է ոլորտի «նուրբ արվեստին»։ Նա 2001-2006 թվականներին եղել է ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման բաժնի պետ։ 2006-2011 թվականներին ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության ներքին հսկողության բաժնի պետ է եղել։
Հատկանշական է, որ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը հայտնի ձերբակալություններից օրեր առաջ անակնկալ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Հավելենք նաև, որ նույն նախարարության շուրջ պայթած սկանդալից առաջ էլ Անի Իսպիրյանն էր ազատվել աշխատանքից, ինչին հաջորդեց նրա ձերբակալությունը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.