Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Բլինկենին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին, որի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցեր։
Փաշինյանը Բլինկենին հայտնել է, որ լարվածության նոր փուլ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Տարածաշրջանային հարցերը շատ կարևոր են մեր օրակարգում։ Ցավոք, մենք ունենք լարվածության նոր փուլ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Վերջերս ունեցել ենք էսկալացիա և զոհեր։ Հայ զինվորականներ են սպանվել Ադրբեջանի հետ պետական սահմանին։ Եվ սա մի իրավիճակ է, որը ես կցանկանայի քննարկել ձեզ հետ»,– նշեց Փաշինյանը։
Հայտնել ենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունեցավ։
Նա ընդգծեց նաև, որ Հայաստանը կարևորում է այն առաջընթացը, որ առկա է այսօր երկու երկրի միջև։ ՀՀ վարչապետը շեշտեց, որ պաշտոնական Երևանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ–ի հետ։
Կառավարության տարածած հաղորդագրությունում էլ կարդում ենք, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինկենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ:
Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա:
Էնթոնի Բլինկենն էլ ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին և երկխոսությունը շարունակելու հույս հայտնել:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիարկությունը Գերմանիա է մեկնել փետրվարի 16–ին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).