Последние новости

Կարելին․ Հայ գործընկերների հետ քննարկում ենք նոր դպրոցների բացման նախագծեր

Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականները քննարկում են Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման զարգացման և ռուսական նոր դպրոցների բացման նախագծերը՝ համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած վերջին հայտարարությունների: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինը։

Նա ռուսական պատվիրակության հետ ժամանել է Երևան և ներկա է եղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացմանը Երևանի դպրոցներից մեկի բակում, որը կրում է նրա անունը:

«Իհարկե, մենք հայ գործընկերների հետ շարունակում ենք քննարկել այդ հեռանկարները։ Փառապանծ Գևորգ Անդրեևիչի անունը կրող դպրոցում այսօր տեղի ունեցած իրադարձությունը կարևոր խորհրդանիշ է մեր երկրների մշակութային փոխանակումներում: Մենք հասկանում ենք, որ իրականությունը, որը կապում է մեր երկրներին ու ժողովուրդներին, պետք է հասկանալի լինի ու շարադրվի ճիշտ, ճիշտ մեկնաբանվող փաստարկներով», - ասել է Կարելինը։

Նշենք, որ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվել է Երևանի թիվ 192 դպրոցում, որը 2015 թվականին անվանակոչել են խորհրդային հետախուզության փառապանծ հերոսի անունով: Բացումը նվիրված էր Գևորգ Վարդանյանի 100-ամյակին: Այդ առիթով Երևան է ժամանել Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ