Последние новости

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի աշխատանքը ՀԱՊԿ-ում շարունակվում է, նա եղել և մնում է դաշնակից

Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային կարգով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ Այս մասին Международная жизнь ամսագրի էջերում իր հոդվածում գրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Նրա խոսքով, վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային հակամարտությունը դարձել են ամենախնդրահարույցը։

«Հարավային Կովկասում տիրող ծայրահեղ տագնապալի իրավիճակի, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրի առնչությամբ, պետք է նշել, որ կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջնական մասում Երևանը խնդրել է օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ կապված Բաքվի հետ առաջիկա խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային կարգով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ ՀԱՊԿ երկրներն, իրենց հերթին, կենտրոնացած են մնում Հայաստանի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա»,- ընդգծում է Թասմագամբետովը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ