Последние новости

Վահագն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԼՂ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԱԾ ՄԱՐԴԻԿ ՊԱՏՄԵՆ ՈՂՋ ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆԸ

30 տարի բանակցային սեղանների շուրջ արցախյան հիմնահարցով ինչ քննարկվել է, որևէ աղերս չունի ՀՀ վարչապետի` Մյունխենում հնչեցրած հայտարարությունների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

Նշենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել էր, թե ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարում մեզ թվացել է՝ հակամարտությունը տանում ենք Ադրբեջանի դեմ, բայց հակամարտությունը տարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չէ։

«Այս արտահայտությունները, որ անում են, ոչ միայն դիվանագիտական լեզվին հարիր չէ, ընդհանրապես գավառական մակարդակի, շրիշակից ցածր մակարդակի արտահայտություններ են։ Սկսել եմ համոզում ունենալ, որ այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը,–խմբ.) ընդհանրապես չի զբաղվում ու չի էլ զբաղվել արցախյան հիմնահարցով, որովհետև մեկ–մեկ այնքան գլոբուսից դուրս արտահայտություններ է անում, և դա անում է այն պարագայում, երբ ողջ են բոլոր այն մարդիկ, որոնք տարել են այդ բանակցությունները»,–նշում է Մելիքյանը։

Նրա կարծիքով` ժամանակն է, որ բոլոր այն մարդիկ, որոնք ներկա են եղել բանակցություններին և տարել են այդ բանակցությունները արցախյան հիմնահարցով, անդադար խոսեն և պատմեն ողջ եղելությունը։

Իսկ եղելությունը և ողջ վկայությունները փաստարկված և փաստագրված են, 30 տարվա բանակցային գործընթացում եղել են փաստաթղթեր, փաթեթներ, որոնք պահվում են ԵԱՀԿ պահոցներում։

«Ցանկացած բանակցային փուլի ավարտ, երբ որ կա կողմերի առաջարկ, եթե դա վերջնականացվում է, որպես արխիվ մտնում է ԵԱՀԿ պահոցներ։ Որևէ մեկը այդ թղթերը չի ոչնչացրել, և դրանք ոչնչացման ենթակա էլ չեն։ Շատ պարզ բաներ կան,որոնք պետք է բացել ու կարդալ»,–ընդգծում է ԱԳ նախկին գլխավոր քարտուղարը։

Մելիքյանի համոզմամբ` կառավարության ղեկավարի կողմից նման հայտարարություններով փորձ է արվում հերթական անգամ սեփական անձից վանել երկրում տեղի ունեցած խայտառակությունը, որի դերակատարն ու առաջնորդն ինքն էր։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ