Պաշտպան․ Աշոտ Դանիելյանը այս պահին Շահրամանյանի անվտանգության աշխատակիցը չի հանդիսանում
Աշոտ Դանիելյանը Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անվտանգության նախկին աշխատակից Աշոտ Դանիելյանի շահերի պաշտպանը։
«Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ թմրանյութի հետ առնչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել։ Աշոտը նույնիսկ տրամադրել է իր հեռախոսի գաղտանաբառը, առաջարկել ստուգել, պարզաբանել, թե ինչի հիման վրա են իրեն կասկածում թմրանյութերի իրացման կամ շրջանառության մեջ»,-ասաց պաշտպանը։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել և իր իսկ մեքենայով տարել են ոստիկանության բաժանմունք։
Պաշտպանն ասաց, թե մինչ այս պահն իրենց ձերբակալման արձանագրությունը չի տրամադրվել, միայն որոշումն է տրամադրվել։
Բացի այդ, նա նշեց, թե Դանիելյանի մեքենան շուրջ 3 ժամ կնիքված չի եղել։
«Անհասկանալի է՝ ինչու է իր իսկ մեքենայով բերման ենթարկվել, ինչու են դիմակավորված եղել այդ անձինք, ինչու պարեկները չեն ուղեկցել, ինչու հենց իր նկատմամբ և հենց այս ժամանակահատվածում, ինչու են այս ամենը տարբեր լրատվամիջոցներ կապում Սամվել Շահրամանյանի հետ։ Այս ամենի համատեքստում մեզ մոտ տարբեր կասկածներ են առաջանում»,-ասաց պաշտպանը։
Նա նշեց՝ այս պահին Աշոտ Դանիելյանը Սամվել Շահրամանյանին անվտանգության հարցով աջակցություն է ցուցաբերում բացառապես հասարակական հիմունքներով։
«Նա այս պահին Շահրամանյանի անվտանգության աշխատակիցը չի հանդիսանում։ Նախկինում եղել է նրա անվտանգության պատասխանատուն, բայց հիմա՝ ոչ»,-ասաց պաշտպանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 09:43
Правозащитники требуют от Азербайджана освободить всех армянских заключённых, находящихся в его тюрьмах, в том числе бывшего министра правительства Нагорного Карабаха Рубена Варданяна. С призывом вмешаться в ситуацию обратился к бывшему президенту США Дональду Трампу сын Варданяна Давид.
-
2025-06-18 09:36
Военно-воздушные силы Израиля наносят серию ударов в районе столицы Ирана Тегерана, сообщает армия обороны Израиля (ЦАХАЛ) в Telegram-канале.
-
2025-06-18 09:32
Российский предприниматель, глава ГК "Ташир" Самвел Карапетян, сам покинул свой дом в Ереване и сел в полицейскую машину, передает корреспондент Sputnik Армения.
-
2025-06-18 09:30
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху провел телефонный разговор с президентом США Дональдом Трампом, сообщил The Times of Israel израильский чиновник.