Բայդենի օգնականն ու ադրբեջանցի նախարարը քննարկել են Եվրոպա գազի մատակարարումների հարցը
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի կլիմայի և էներգետիկայի գլխավոր տնօրեն Սառա Լադիսլավն այսօր քննարկել են Եվրոպա գազի մատակարարումների ավելացումը, հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանից Եվրոպա բնական գազի արտահանման ծավալը 2023 թվականի արդյունքներով կազմել է 11,8 միլիարդ խորանարդ մետր:
«Սպիտակ տանը կայացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի կլիմայի և էներգետիկայի հարցերով գլխավոր տնօրեն Սառա Լադիսլավի հետ:
Հանդիպման ընթացքում խոսվել է տարածաշրջանային և միջազգային նշանակության էներգետիկ անվտանգության նախագծերի իրականացման ուղղությամբ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ համագործակցության կարևորության, էներգետիկ ճգնաժամի բարդ շրջանում Հարավային գազային միջանցքի դերի մասին: Նշվել է, որ երեք տարվա ընթացքում Հարավային գազային միջանցքով Եվրոպա է մատակարարվել ավելի քան 31 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Կողմերը քննարկել են դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների ավելացման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մտքեր են փոխանակվել նաև COP29-ի անցկացման ժամանակահատվածում ազգային և գլոբալ մակարդակներում էներգետիկ անցման վերաբերյալ Ադրբեջանի քաղաքականության և ծրագրերի, կլիմայի ֆինանսավորման գործընթացում հնարավոր ներդրման և մեթանի արտանետումների կրճատման շուրջ:
Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգետիկ անվտանգության և կլիմայի ոլորտում համագործակցության թեմայով ադրբեջանա-ամերիկյան երկխոսության անցկացման մասին՝ նպատակների համաձայնեցման համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 11:37
ФСБ задержала банду в России, похищавшую алмазы у "АЛРОСА" и поставлявшую компании армянского депутата Хачатура Сукиасяна, сообщает структура.
-
2025-06-23 11:34
США получат решительный ответ на их агрессию в отношении Ирана. Об этом заявил главнокомандующий армией исламской республики генерал-лейтенант Амир Хатами.
-
2025-06-23 11:33
Почти все грузовики с абрикосами из Армении пересекли таможенную границу России с 1 по 20 июня, лишь незначительное число развернули обратно ввиду проблем с документацией. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-23 11:32
Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении отменил свое решение о приостановке работы пиццерии сети Tashir Pizza по адресу Эребуни 17/1, в которой 11 июня якобы выявил нарушения в салатах.