Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԸ ՓԱԿ Է
Նիկոլ Փաշինյանի գլխավորած տուրիստական խումբը Մյունխենում բազմաթիվ հանդիպումների ընթացքում մի բառ չխոսեց Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
«Ընդհանրապես, այլևս ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգում ոչ միայն չկա Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը, այլ նաև իր լռությամբ միջազգային հանրությանը ուղերձ է հղում, որ այդ հարցը իր համար փակ է այնպես, ինչպես փակ է Արցախի, արցախցիների և շուտով նաև Հայաստանի հետ կապ ունեցող բազմաթիվ կարևոր հարցեր։
Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց չի ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի շահերը և իր ազգակործան քաղաքականությամբ զբաղված է բացառապես իր իշխանությունը երկարաձգելով։
Միջազգային հանրությանը կոչ եմ անում Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների ազատման հարցը դիտարկել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների տեսանկյունից՝ չկապելով այն Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հետ»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 13:38
Два из пяти уголовных производств в отношении журналистки из Гюмри Лилит Агекян находятся на стадии предварительного расследования, сообщает пресс-служба Следственного комитета (СК).
-
2025-05-14 13:33
Президент США Дональд Трамп провел встречу с президентом переходного периода Сирии аш-Шараа в Саудовской Аравии, это первая встреча лидеров двух стран за 25 лет, передает РИА Новости со ссылкой на газету Washington Post.
-
2025-05-14 13:30
Скандал разразился в школе села Мердзаван общины Паракар Армавирской области между учениками и учителем истории. Ученики обвинили учителя во лжи и освистали.
-
2025-05-14 13:26
Я обратился к генеральному прокурору Республики Армения и председателю Следственного комитета Республики Армения с просьбой разъяснить, на какой стадии находится дело депутата НС РА Левона Кочаряна, в рамках которого последний имеет статус потерпевшего. Об этом сообщил адвокат Эрик Алексанян.