Պաշտպան․ Հայաստանի ՊՆ-ն առգրավել է Արցախի պետական գերատեսչությունների մեքենաները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի պետական գերատեսչությունների մեքենաների նկատմամբ սեփականության իրավունքի հետ կապված քաղաքացիական գործեր կան, որ քննվում են դատարանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի բակում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի պաշտպանը:
«Որոշ մեքենաներ համապատասխանաբար պաշտպանության նախարարի հրամանով կամ այլ հրամաններով հատկացվել են պաշտոնատար անձանց, նրանց նկատմամբ ՃՈ-ն գրանցել է նրանց սեփականության իրավունքը, և այդ մեքենաները տեղափոխվել են Հայաստան: Մեքենաների մեծ մասն առգրավվել է ՊՆ-ի կողմից: Մյուս մասը դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման որոշումների հիման վրա գտնվում է այդ անձանց տիրապետության տակ:
Այո, ՊՆ-ն առգրավել է քաղաքացիների սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները: Անձն այդ գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք, բայց ՊՆ-ն առանց որևէ պարզաբանման, դրանք առգրավել է: Որևէ հիմք չկա այդ մեքենաները Հայաստանի Հանրապետությանը հանձնելու: Քաղաքացին ինքն է որոշում՝ այդ մեքենան նվիրաբերի Հայաստանին, թե ոչ»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.