Последние новости

Կոպիրկին․ Հայոց բանակի օրը մենք զգացինք Հայրենիքի պաշտպան հասկացության առանձնահատուկ նշանակությունը

Հայրենիքի պաշտպան հասկացությունը մեզ համար հատուկ, շատ տեղին նշանակություն ունի։ Դա զգացինք հենց վերջերս՝ հունվարի 28-ին, երբ Հայաստանում նշվում էր Բանակի օրը։ Այս մասին փետրվարի 21-ին ՌԴ դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այս հասկացությունը վաղուց այդքան արդիական չէր մեր երկրի համար, ում Զինված ուժերն այժմ հերոսաբար պայքարում են Ռուսաստանի, և ոչ միայն Ռուսաստանի անվտանգության և ինքնագոյատևման համար հատուկ ռազմական գործողության ճակատներում և հավաքական Արևմուտքի կողմից համաշխարհային տիրապետության համառ ցանկության պայմաններում: Հաղթանակին և հատուկ ռազմական գործողության համար դրված նպատակներին հասնելուն այլընտրանք Ռուսաստանը պարզապես չունի:

Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհված հերոսներին, նրանց, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Նրանց սխրագործությունները հայրենիքին անձնուրաց ծառայության կենդանի օրինակ են։ Դրանք չպետք է մոռացվեն։

Այսօր ավելի քան երբևէ կարևոր է սերունդների կապը։ Մենք մեծարում ենք մեր հարգարժան վետերաններին և, օգտագործելով նրանց օրինակը, ձգտում ենք մատաղ սերնդին դաստիարակել հայրենասիրության ոգով և փառավոր զինվորական ավանդույթներով։ Հայրենիքի պաշտպանի օրը մենք հատկապես հստակ հասկանում ենք, թե որքան կարևոր է գնահատել նրանց, ովքեր պաշտպանում են մեր տունը, մեր սիրելիներին, մեր ընտանիքները»,- նշել է դեսպանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ