ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել իրավական գնահատական տալ Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացմանը
Ռուսաստանն Արդարադատության միջազգային դատարանին կոչ է անում պատշաճ իրավական գնահատական տալ Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Պաղեստինի օկուպացված տարածքում Իսրայելի քաղաքականության իրավական հետևանքների վերաբերյալ դատական լսումների հետ։
«Նշվում է, որ շարունակվող օկուպացիայի ամենատեսանելի դրսևորումներից են իսրայելական գործողություններն օկուպացված տարածքներում։ Իսրայելի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափում նոր բնակավայրերի կառուցումը շարունակվում է ռեկորդային տեմպերով, չնայած Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նման գործողությունների անօրինականության համատեղ ճանաչմանը։ Ռուսական կողմը կոչ է անում դատարանին՝ պատշաճ իրավական գնահատական տալ այս ողբերգական իրավիճակին»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ օկուպացիայի, պաղեստինցիների իրավունքների ոտնահարման և պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհն անցնում է պաղեստինա-իսրայելական կարգավորման համար ընդհանուր ճանաչված միջազգային իրավական դաշտի կիրառմամբ: Արդարադատության միջազգային դատարանը, որպես ՄԱԿ-ի գլխավոր մարմիններից մեկը, պետք է նպաստի կազմակերպության ջանքերին՝ դադարեցնելու բռնությունը և վերականգնելու քաղաքական հորիզոնները խաղաղ գործընթացում։
«Հենց բանակցությունների միջոցով, ինչպես պահանջում է միջազգային իրավունքը, պետք է ապահովվի անկախ Պաղեստին պետության ստեղծումը, որը Իսրայելի հետ կարող է գոյակցել խաղաղ և անվտանգ, ինչպես նաև Իսրայելի կողմից արաբական հողերի օկուպացիայի դադարեցումը», - հայտարարել է ԱԳՆ-ն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 09:56
Неандертальцы на протяжении долгого времени воспринимались как грубые и примитивные существа, не способные на сложное мышление или творчество. Однако научные данные, опубликованные во Frontiers in Ecology and Evolution, показывают, что этот образ далёк от истины. Археологические находки и методы датировки доказывают: неандертальцы были куда более изобретательными, чем считалось ранее. Ряд их изобретений повлиял на развитие технологий, культуры и образа жизни, а некоторые из них до сих пор находят применение в современной жизни.
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.