Последние новости

Միլլեր. ԱՄՆ-ը կշարունակի խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագրի հասնելու համար

Էնթոնի Բլինքենը դեռևս հավատում է, որ խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել, և նա դա ուղղակիորեն քննարկել է այս երկու երկրների ղեկավարների հետ և խրախուսել նրանց միասին աշխատել: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետքարտուղարը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է։

«Եվ մենք կշարունակենք խրախուսել այս երկրներին խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ես գիտեմ, որ երկու առաջնորդները հանդիպել են Մյունխենում, և այդ պատճառով մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը համաձայնության հասնելու համար»,-ասել է նա:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ