Последние новости

Փորձագետ. Բաքուն և Անկարան չեն հրաժարվի Հայաստանի տարածքով միջանցք բացելու մտքից

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը Ադրբեջանի և Թուրքիայի համար ոչ թե տրանսպորտային կամ տնտեսական, այլ քաղաքական և ռազմավարական նշանակություն ունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը։

Ըստ նրա՝ դա թույլ կտա ճնշում գործադրել Հայաստանի վրա և Ադրբեջանին տալ ամենակարճ մուտքը դեպի Նախիջևան, որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով՝ առանց այլընտրանքի։

«Ադրբեջանը չի թաքցնում, որ Սյունիքն իր տարածքն է համարում։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան դա տեսնում են որպես 44-օրյա պատերազմում հաղթելու պոտենցիալ օգուտներից մեկը, և նրանք չեն հրաժարվի այդ մտքից»,- նշել է նա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ