Последние новости

Կալանավորվել է ԱԱՏՄ վերահսկողության վարչության պետը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բուժօգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Հակակոռուպցիոն դատարանը կաշառքի գործով 2 ամսով կալանավորեց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բուժօգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանին»,– ասաց Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ԱԱՏՄ բուժօգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետին ձերբակալել էին, նա մեղադրվում է կաշառք ստանալու համար։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ