Последние новости

ՀՀ ՄԻՊ գրասենյակը 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ստացել է 72 բողոք

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում ստացել է 72 բողոք: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

«Զորակոչիկների առողջական վիճակին վերաբերող 21 բողոք պաշտպանի աշխատակազմում հրատապ դարձվել է քննարկման առարկա գրավոր ընթացակարգով, 15-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, 36 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բողոքները մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և այլ հարցերի:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ