Պեսկով. Բայդենի վիրավորական արտահայտությունները Պուտինի մասին խայտառակում են հենց ԱՄՆ-ին
ԱՄՆ նախագահի վիրավորական արտահայտությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորում են հենց ԱՄՆ-ին, Համառուսաստանյան հեռուստառադիոհեռարձակման պետական ընկերության լրագրող Պավել Զարուբինին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բայդենը պարզապես «հոլիվուդյան կովբոյի» դեր է խաղում ի շահ ամերիկյան ներքին քաղաքականության, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Նման բռի հայտարարությունները ԱՄՆ պետության ղեկավարից հազիվ թե կարող են որևէ կերպ խոցել մեկ այլ պետության ղեկավարին, մանավանդ նախագահ Պուտինին։ Բայց դա մեծ խայտառակություն է հենց երկրի համար,- ասել է Պեսկովը։- Հասկանալի է, որ պարոն Բայդենը ցուցադրում է վարքագիծ ներքաղաքական շահերի դիրքերից, հոլիվուդյան կովբոյի ոճով»։
Պեսկովն ավելացրել է, որ ինքը՝ որպես քաղաքացի, ցանկանում է, որ իր օգնականներն «փորձեն գտնել գոնե մեկ վիրավորական արտահայտություն Բայդենի հասցեին Պուտինի կողմից։ «Եթե նման երկրի նախագահը այդպիսի բառապաշար է օգտագործում, դա ամոթ պետք է լինի»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Բայդենը, խոսելով միջազգային քաղաքականության մասին, հայտնել էր, որ Վաշինգտոնը պետք է մշտապես անհանգստանա միջուկային հակամարտության հետ կապված, քանի որ «կան ամեն տեսակ խելագար շան որդիներ, ինչպես այդ տղան է՝ Պուտինը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.