Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն երկօրյա այցով հինգշաբթի կայցելի Հայաստան, տեղեկացրել է Le Figaro-ն։
«Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեքորնյուն հինգշաբթի և ուրբաթ, Փարիզում Միսաք Մանուշյանի՝ դիմադրության շարժման հայկական ծագում ունեցող մարտիկի պանթեոնացման հաջորդ օրը, կլինի Հայաստանում՝ ամրապնդելու համար պաշտպանական ոլորտի հարաբերությունները»,- գրել է պարբերականը։
«Ֆրանսիան և Հայաստանը պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, բայց պաշտպանության ոլորտում հարաբերությունները երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի չեն եղել»,- նշել են Ֆրանսիայի ՊՆ-ում՝ ընդգծելով, որ սա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցելությունն է Հայաստան։
Պարբերականը հիշեցրել է, որ 2023թ. հոկտեմբերին Ֆրանսիան և Հայաստանը ստորագրել են արձանագրություն հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտադրությունների մասին, որը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM200) երեք ռադարների ձեռքբերման պայմանագիր, որոնք թույլ կտան հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռը 250 կիլոմետր հեռվից, ինչպես նաև գիշերային տեսանելիության համակարգերի պայմանագիր՝ Safran-ի արտադրության հեռադիտակներ, որոնք տեղ կհասցվեն հինգշաբթի։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 12:47
В Армении продолжат укрупнение муниципалитетов по логике бывших районов Армянской ССР.
-
2025-06-20 12:46
Группа армянских туристов, застрявшая в Вифлееме на фоне ирано-израильской эскалации, уже в Армении. Об этом Sputnik Армения сообщила турменеджер JERUSALEM TRAVEL Арпине Алоян.
-
2025-06-20 12:42
Сейчас уже можно сказать, что, по крайней мере, две цели израильского нападения на Иран неделю назад не достигнуты. Об этом написал в своем Telegram-канале иранист Вардан Восканян.
-
2025-06-20 12:36
Делегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном отправилась с первым рабочим визитом в Турцию.