Последние новости

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ՝ ԱԼԻԵՎԻ ՎԵՐՋՆԱԳՐՈՎ. ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՐԿԱԴՐՈՒՄ ԵՆ ՈՒՐԱՆԱԼ…

2023թ. փետրվարի 18-ին Փաշինյանը, ինչպեսև այս տարի, Մյունխենում էր, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացավ նրա հանդիպումը Ալիևի հետ: Փաշինյանը խոսում էր Արցախի շրջափակման մասին, Ալիևը՝ այն մասին, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի մարդն է, որի հետ Բաքուն հրաժարվում է բանակցել շրջափակումը վերացնելու վերաբերյալ։ Վարդանյանն այդ ժամանակ արդեն հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից։ Երևան վերադառնալուց հետո Փաշինյանը նախաձեռնեց Վարդանյանի հեռացումը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնից։ 2024-ին Փաշինյանը Մյունխենից վերադարձավ ՀՀ-ում ռուսական ներկայության դեմ հարձակումներն ուժգնացնելու գաղտնի հրահանգով, փոխարենը արևմտյան պաշտոնյաները նրան խոստացել են զսպել Ալիևի ագրեսիան Սյունիքի դեմ…

Վարդանյանը Արցախ էր տեղափոխվել բնավ ոչ բարձր պաշտոնի համար, նրան հրավիրել էր նախագահ Արայիկ Հարությունյանը, նշանակել պետնախարար։ Հրաժարականից հետո Վարդանյանը մնաց շրջափակված Արցախում, ընդհուպ մինչև ձերբակալումը սեպտեմբերի 19-20-ի էթնիկ զտումների և բռնի տեղահանման ժամանակ։ Նրա հետ մեկտեղ Բաքվի բանտում են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ Լևոն Մնացականյանը և Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Դավիթ Մանուկյանը:

Դեռևս մեկ տարի առաջ հասկանալի էր, որ Բաքվին խիստ նյարդայնացնում են շրջափակումը հաղթահարելու պետնախարարի ծրագրերը։ Վարդանյանը միշտ աջակցել է Արցախին։ Նրա անունը նշված է գործարարների երկար ցուցակում (Սերգեյ Սարկիսով, Աշոտ Խաչատրյան, Գագիկ Զաքարյան, Սեյրան Կարապետյան, Գոռ Նահապետյան, Կարեն Մկրտչյան, Արարատ Թավադյան, Վլադիսլավ Հասումյան, Սամվել Սարգսյան և այլք), որոնք 2008թ. հոկտեմբերին ակտիվ մասնակցություն են ունեցել Ստեփանակերտում, Շուշիում և Գանձասարում 674 զույգերի հարսանեկան միջոցառումներին: Միջոցառումների նախաձեռնողը ծնունդով արցախցի, հայտնի գործարար-բարերար, լուսահոգի Լևոն Հայրապետյանն էր:

674 զույգեր միանվագ աջակցություն ստացան 2 հազարական ԱՄՆ դոլարի չափով՝ մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը նորածին երեխաներին ֆինանսական օգնության հատկացման խոստումով: Առաջին երեխայի համար՝ 2 հազար դոլար, երկրորդի համար՝ 3 հազար դոլար, երրորդի՝ 5 հազար, չորրորդի՝ 10 հազար: «Հայկական մեծ հարսանիքից» հետո 5 տարվա ընթացքում 674 ընտանիքներում ծնվեց 1070 երեխա։

2023 թվականի փետրվարին պետնախարար Վարդանյանի պաշտոնանկությունը համընկավ Պուտինին Փաշինյանի հեռախոսազանգի և Անվտանգության խորհրդի նիստի գումարման հետ։ Այն ժամանակ ռեժիմի քարոզչամեքենայի կողմից Վարդանյանին ուղղված մեղադրանքները, թե իբր՝ «միլիարդատերն Արցախում Պուտինի նախագիծն է», «ՊԱԿ-ի 5-րդ շարասյունը Ստեփանակերտում» և այլն՝ նույն ոգով, համընկան Ադրբեջանում բարձրացած նույնպիսի աղմուկի հետ։

ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՐՎԵՑ ԲԱՔՎԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ։ Դա Ալիևի երկրորդ վերջնագիրն էր Կաշենի հանքի փակումից հետո։ Մեկ տարի առաջ այս օրերին Ստեփանակերտի ղեկավարությունը դեռ հույս ուներ, թե Ալիևը կհամաձայնի բանակցել և կհանի շրջափակումը Վարդանյանի հրաժարականի դեպքում։ Պետնախարարի փետրվարյան պաշտոնազրկումից հաշված օրեր անց՝ մարտի 5-ին Արցախում տեղի ունեցավ ահաբեկչություն, որին զոհ գնացին երեք հայ ոստիկաններ, վեց երեխաներ մնացին անհայր: Դրանից մի քանի օր անց Փաշինյանը Երևանում ընդունեց նախագահ Արայիկ Հարությունյանին և ասաց նրան, որ Արցախը պետք է ինտեգրվի Ադրբեջանին, այլընտրանքը պատերազմն է և 120 հազար հայերի ֆիզիկական բնաջնջումը: Ասաց նաև, որ միջազգային հանրությունը որոշակի կարգավիճակ է խոստացել Ադրբեջանի կազմում։ Հարությունյանը ծանր սրտով վերադարձավ Արցախ և նեղ շրջանակում հայտարարեց հրաժարական տալու պատրաստակամության մասին…

Մարտի 5-ի ահաբեկչությունը դարձավ Ստեփանակերտի հետ «կառուցողական» երկխոսության Ալիևի «պատրաստակամության» վառ ապացույցը։ Մարտի 13-ին Արցախի խորհրդարանի խմբակցությունները հանդես եկան հայտարարությամբ, որում կոչ արեցին պաշտոնական Երևանին կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մարտի 16-ին Փաշինյանը ազդարարեց խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկը: 2023թ. մյունխենյան հանդիպմանը հաջորդած իրադարձությունների շղթան միանգամայն հավանականորեն կարող է կրկնվել մեր օրերում, բայց արդեն Հայաստանի տարածքում. Ալիևի վերջնագրերը հայտնի են…

2023 թվականի մարտի 18-ին Թալիշում Ալիևը վերջնագիր հնչեցրեց. եթե Փաշինյանը ցանկանում է պահպանել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառ.կմ-ը, ապա պետք է հրաժարվի Արցախից։ Մարտի 22-ին Երասխում ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցով զինվոր սպանվեց։ Ինչպես տեսնում ենք, Վարդանյանի հրաժարականից հետո իրադարձությունները սկսեցին վարընթաց զարգանալ անասելի արագությամբ։ Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի դիվերսանտներն արդեն ներխուժում էին Բնունիսի (Սյունիք) խաղաղ բնակիչների տներ, ապրիլի 11-ին Տեղ համայնքի մերձակայքում 4 հայ զինվոր սպանվեց, 6-ը վիրավորվեցին:

Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի վերջնագրային պահանջները հանգեցրել են Երասխում հայ-ամերիկյան ձեռնարկության շինարարության դադարեցմանը։ Արդեն հայտարարվել է ՀՀ տարածքում 3 տասնամյակ գործած բրիտանական HSBC բանկի փակման մասին, բանավեճ է սկսվել նոր Սահմանադրության նախագծի շուրջ, ուժգնացել են հարձակումները ՀՀ պետական խորհրդանիշների վրա... Ընդ որում, որքան էլ պարադոքսալ է, Փաշինյանի քարոզչամեքենան շարունակում է գրոհը Վարդանյանի դեմ, ամենևին չմեղմելով հռետորաբանությունն ու դրանով իսկ ցուցաբերելով լիակատար «համընկնում» պաշտոնական Բաքվի տրամադրությունների հետ։

Անցած տարի Ալիևը բացահայտ արտահայտեց իր վերաբերմունքը Վարդանյանի նկատմամբ, որից հետո Փաշինյանը ճնշում գործադրեց Հարությունյանի վրա, որպեսզի նա պաշտոնանկ անի պետնախարարին։ Այսօր ռեժիմի պարագլուխը կատարում է Ալիևի մյուս հրահանգները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ ապագա է սպասում Արցախի Հանրապետության նախկին ղեկավարներին, ակնհայտ է, որ Փաշինյանը գործուն միջոցներ չի ձեռնարկում 8 գերիներին Բաքվի զնդաններից ազատելու համար՝ Ալիևի զայրույթը հարուցելու մտավախությամբ:

Ալիեվին պետք է, որ հայ ժողովուրդը ուրանա ոչ միայն Արցախը, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Գանձասարը, Սաղմոսավանքը, Արարատ լեռը՝ պետական զինանշանի վրա: Նրան պետք է նաև, որ ժողովուրդը ուրանա այն մարդկանց, որոնք 9-ամսյա շրջափակման ժամանակ շարունակեցին պայքարը հանուն Արցախի՝ հայկական երկրորդ հանրապետության բնակիչների հետ կիսելով սովը, էթնիկ զտումների և բռնի տեղահանման ողբերգությունը։

Փաշինյանի և Ալիևի քարոզչամեքենաները շարունակում են ցեխ շպրտել Վարդանյանի վրա. խորհուրդ կտամ չնմանվել սորոսաթուրքական 5-րդ շարասյան ակտիվիստներին, այլ հանգստի պահին մտորել այն հարցի շուրջ, որ եթե Վարդանյանն իսկապես Մոսկվայի պատվիրակն էր, ապա ինչո՞ւ Պուտինը դեռ չի պահանջել նրա արտահանձնումը, չէ՞ որ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, յուրայիններին չի լքում։ Փաշինյանն հաստատ չի ներել Վարդանյանին հարցազրույցներից մեկում հնչեցրած այն արտահայտությունը, որ ինքը չի քննադատի ռուս խաղաղապահներին։

Ժողովրդի կողմից ընտրված երեք նախագահները, պետնախարարը, խորհրդարանի նախագահը, գեներալները, նախկին արտգործնախարարը բանտում են, իսկ իշխող վերնաշերտի պարագլուխն իրեն այնպես է պահում, ասես այդ մարդիկ ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի հետ, ինչպեսև տասնյակ այլ գերիները, որոնց Ալիևի ռեժիմը շարունակում է պահել ճաղերի հետևում։ Ալիևը շարունակում է վերջնագրերի լեզվով խոսել Փաշինյանի հետ, Փաշինյանը շարունակում է անվերապահորեն կատարել այդ վերջնագրերը՝ հասցնելով իրավիճակը ծայրահեղ կետի։ Այսօր հարցն այսպես է դրված. կա՛մ Փաշինյանը հանձնում է «Զանգեզուրի միջանցքը» արտատարածքային պայմաններով, կա՛մ Ալիևը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում…

6 տարի առաջ Հաղթանակի գեներալներին ուրանալը հանգեցրեց Հայոց բանակի պարտություններին, այսօր ժողովրդին դրդում են ուրանալ Արցախի նախագահներին, նախկին պետնախարարին, գեներալներին, խորհրդարանի նախագահին և նախկին արտգործնախարարին: Ժողովրդից պահանջում են հրաժարվել Արցախի անկախության գաղափարից, պատմական հիշողությունից և ազգային ինքնությունից, ընդունել, թե Արցախի կորստի մեղավորը Ռուսաստանն է, այլ ոչ թե դավաճանի ռեժիմը…

Ադրբեջանցի զավթիչները ՀՀ տարածքում պատրաստվում են տեղային գործողություններից անցնել լայնածավալ պատերազմի։ Փաշինյանը դա գիտակցում է, սակայն շարունակում է հետևել ամենն ու ամենքին ուրանալու ուղեգծին, կարծելով, թե այդ կերպ կհանդարտեցնի կատաղած ցլերին։ 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ ОБЯЗАНА ВОСПОЛЬЗОВАТЬСЯ ВЕСОМЫМ ШАНСОМ!
      2024-04-27 11:24

      История всегда повторяется в виде фарса: когда под Пашиняном закачался стул после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г., то он выступил с проектом экономического развития, на реализацию которого попросил у народа 6 месяцев. Потом о проекте все забыли. На днях, поняв, что под ним опять зашатался стул, Пашинян объявил, что он и ГД "положили на стол реальную карту Армении на  ближайшие десятилетия", дескать, сегодня решается не вопрос отдельных деревень, а вопрос будущих десятилетий.  Этот фарс  никак не повлиял на уличную борьбу, которая набирает обороты…

    • "ЖЕРТВОПРИНОШЕНИЕ" ВО ИМЯ ДЕМОКРАТИИ?
      2024-04-27 10:42

      Среди "избранных" монологов Пашиняна до последнего времени лидировало обращение к народу в FB о том, что он (Никол) владеет навыками верховного главнокомандующего, и пусть никто не  сомневается в этом.  Обращение  было озвучено сразу после начала 44-дневной войны. На 2-м месте был монолог о том, что "пришло время мести со стороны народа", озвученный сразу после подписания 3-стороннего заявления 9 ноября 2020 г. Пашинян заговорил о мести, как только пришло известие о жестоком избиении в то время спикера парламента Арарата Мирзояна.

    • МИТИНГ ПО СЛУЧАЮ ДНЯ ГРАЖДАНИНА НА 27 АПРЕЛЯ НЕ ЗАПЛАНИРОВАН!
      2024-04-26 10:17

      После того, как весной 2018 г. массы поддержали антиконституционный захват власти под вывеской "революции любви и согласия", Пашинян и его команда стали общаться с народом на языке дешевых манипуляций. Самый свежий образчик - насаждение тезиса, дескать, благодаря стараниям Пашиняна, в Тавуше азербайджанцам будут сданы не 4, а 2,5 деревни. Расчет сделан на то, что жители приграничного марза придут в неописуемый восторг, возрадуются и прославят Никола! Верхушка режима делает ставку на массовую деградацию…

    • ВЕРХУШКА РЕЖИМА МЕЧЕТСЯ В АГОНИИ, ВСЯ НАДЕЖДА НА БАНДЫ
      2024-04-25 10:15

      Судья Жора Чичоян, выдавший санкцию на домашний арест и залог в 7 млн драмов для участника 44-дневной войны Самвела Варданяна, в свое время  выдал санкцию на арест матери погибшего героя Гаянэ Мартиросян. Режим, напомню,  обвинил ее в попытке похищения сына Пашиняна Ашота. Чичоян стал судьей 22 сентября 2022 г., а до этого был прокурором. Он приобрел известность, когда президент РА представил возражения в Высший судебный совет по поводу его назначения, но в ВСС позицию президента игнорировали. Дело в том, что за Жору вступились отец - прокурор Ширака Армен Чичоян и брат отца - судья ВСС Сергей Чичоян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ