«ՍԻՆԵՐՋԻԻ» ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ճնշումների արդյունքում: Այս մասին գրում է «Փաստ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մեր աղբյուրի փոխանցմամբ` այս հարցը առանցքայիններից մեկն է եղել նաև Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի՝ փետրվարի 6-ին կայացած հանդիպման ժամանակ, թեպետ, բնականաբար, այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէ»,- գրում է թերթը։
«Փաստի» տեղեկություններով՝ չնայած դատարանի՝ որևէ տեսակցության արգելքին, ԱՄՆ դեսպանին թույլատրվել է այցելել ՔԿՀ ու հանդիպել Աշոտ Հովհաննիսյանին։
«Հատկանշական է, որ ժողովրդավարական համարվող երկրի դեսպանը Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների հարցում որևէ կարծիք չի հայտնել, իսկ ահա «Սիներջիի» տնօրենի հարցով շահագրգռություն է ցուցաբերել: Դե, երևի «ժողովրդավարությունը՝ առանձին, երկրի բիզնես հետաքրքրությունները՝ առանձին» սկզբունքն է գործում»,- եզրափակում է թերթը։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է դատախազի նախաձեռնությամբ ։ Դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.