Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱ՛Ն, ԴՈՒ ՔՈ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵ՞Լ ԵՍ, ՈՐ ԴՐԵԼ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԵՍ ԽՈՍՈՒՄ
Փաշինյանը փաստացի իրեն հռչակեց ոչ թե Հայաստանի, այլ՝ «Ուկրմենիայի» շահերի սպասարկող, գրել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Փաշինյա՛ն, դու քո երկրի անվտանգության հարցերը լուծե՞լ ես, որ դրել, Ուկրաինայից ես խոսում։ Հերիք չէ՞ «անպոչ գդալի» նման քեզ մեջ գցես։ Բոլոր «պարերը պարել» ես, հիմա էլ Ուկրաինայի փաստաբանն ես դարձել։ Թե բա՝ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է․ դա մեզ լրջորեն անհանգստացնում է։
Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի մի քանի հարյուր կմ-ն օկուպացրել է, իսկ դրել Ուկրաինայի դարդն ես լացում։ Բայդե՞նն ես, Բլինքե՞նն ես,Շո՞լցն ես, Էրդողա՞նն ես… ո՞վ ես էլի, որ խառնվել ես էդ մեծ հարցի մեջ։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչեցիր ու հայաթափեցիր՝ չի անհանգստացնու՞մ, բայց Ուկրաինայի հարցն անհանգստացնու՞մ է։
Ո՞ր Ուկրաինայի։ Ադրբեջանի բարեկամ ու դաշնակից, որի նախագահը շնորհավորում էր Ալիևին՝ Արցախը գրավելու առթիվ։
Ո՞ր Ուկրաինայի։ 30 տարի Հայաստանի դեմ բոլոր հարթակներում «դեմ» քվեարկած Ուկրաինայի։
Ո՞ր Ուկրաինայի։ Ադրբեջանին ֆոսֆորային զենքի մատակարարի՞։
Վրաստանի ղեկավարությունից գոնե օրինակ վերցրու ու մի խառնվիր նման հարցերի մեջ։
Նիկոլիստները հերթական անգամ հայ ժողովրդին են «փուռը տալու», իսկ իրենք «թռնեն», արևմտյան մայրաքաղաքներում կյանք վայելեն։
Անթույլատրելի ու աղետալի կարող է լինել ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը՝ կողմնորոշվելով դեպի Արևմուտք։
1920-ին հայկական քաղաքական ղեկավարոպթյունը այդ ճակատագրական սխալն արեց ու արդյունքում «դաշնակից» Արևմուտքը մատը մատին չտվեց, երբ թուրքական բանակը հասել էր Երևանի մատույցները։
Արևմուտքի հետ «բարեկամանալու» արդյունքում 1920-ի նոյեմբերի վերջին Հայաստանից մնացել էր ընդամենը մոտ 10 հազ.քառ.կմ, և միայն Հայաստանի խորհրդայնացումը հնարավորություն տվեց ազատվել թուրքական գերիշխանությունից՝ Հայաստանի սահմանները հասցնելով շուրջ 30 հազ.քառ.կմ։
Վախենամ՝ այս անգամ նենց «փուռը տան» Հայաստանը, որ դժվար լինի «խելքի գալ» ու ակնկալել որևէ արտաքին օժանդակություն։
Պատմությունը դաժան է վարվում նրանց հետ, ովքեր սեփական պատմությունից դասեր չեն քաղում։ Ինչպես կասեին Հին Հունաստանում՝ անհնար է նույն գետը երկու անգամ մտնել։
Առանց նիկոլիզմի հեռացման՝ չի լինելու փրկության ո՛չ հույս, ո՛չ էլ՝ լույս»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 09:23
Объем государственного долга Армении за последние 12 месяцев (по состоянию на конец первого полугодия 2025 года) увеличился на 14,5% и составил $13 млрд 343 млн. Согласно данным Минфина, внешний долг вырос на 12% и достиг $6 млрд 435 млн, тогда как внутренний — на 17%, до $6 млрд 909 млн.
-
2025-07-31 09:21
Армения и Палестина договорились о временном размещении объектов палестинского культурного наследия, находящихся под угрозой, в Музее-институте древних рукописей Матенадаран. Об этом заявил замглавы МИД Армении Ваан Костанян на международном форуме в штаб-квартире ООН, посвящённом урегулированию палестинского вопроса и принципу двух государств.
-
2025-07-31 09:18
Иран фактически берёт под контроль так называемый «Зангезурский коридор», который ранее рассматривался НАТО и сионистскими структурами как инструмент давления на регион, пишет Telegram-канал Sepah Pasdaran.
-
2025-07-31 09:16
В Турции состоялось заседание Совета национальной безопасности под председательством президента Реджепа Тайипа Эрдогана. Как сообщает издание Türkiye, на встрече обсуждалась ситуация на Южном Кавказе, включая напряженные отношения между Азербайджаном и Арменией, которые периодически обострялись.